Լրահոս

03.05.2010 11:28


Իրանն ու Ադրբեջանը կարող են ստորագրել անվտանգության համաձայնագիր

Այսօր Իրանի ՆԳՆ նախարար Մուսթաֆա Մուհանեդ Նաջաֆի Ադրբեջան կատարելիք այցի շրջանակներում, նախատեսվում է, որ Իրանն ու Ադրբեջանը կստորագրեն անվտանգության համաձայնագիր։ Ըստ «Mehr»-ի, այդ մասին հայտնել է Իրանի ՆԳՆ փոխնախարար Մեհդի Մահամեդիֆարդը։ Նրա խոսքերով, իրանցի և ադրբեջանցի փորձագետները մշակել են անվտանգության հարցերի վերաբերյալ փաստաթուղթ, որը ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ երկու երկրների ՆԳՆ նախարարները ստորագրեն այն։ Փաստաթուղթը վերաբերում է սահմանների անվտանգության ապահովմանը, թմրանյութերի շրջանառության, թրաֆիքինգի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարին, ինչպես նաև հանցագրոծների հանձնմանը։

Ադրբեջան կատարելիք այցի շրջանակներում Իրանի ՆԳՆ նախարարը  կհանդիպի Իլհամ Ալիևի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը