Լրահոս

03.05.2010 11:28


Պատահարներ` մահվան ելքով

Ապրիլի 30-ին, ժամը 12.03-ին ահա­զանգ է ստաց­վել, որ Երեւանի Արշակունյաց պողոտա 13 հասցեում գտնվող շինհրապարակում տեղի է ունեցել ավտոպատահար. շրջվել է բեռնատար ավտոմեքենա, որի բեռի տակ մարդ է մնացել, եւ  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշ­վարկ եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատից երկու խումբ:

Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02», «1-03» ծառայությունները եւ ճանապարհային ոստիկանությունը:

Դեպքի վայրում պարզվել է, որ «ԳԱԶ-53» մակնիշի 20 ԼՕ 146 պետհամարանիշի բեռնատարից բեռը դատարկելիս գրունտը փլուզվել է, ինչի հետեւանքով ավտոմեքենան տեղաշարժվել է, բեռնաթափվող ավազը թափվել է կանգնած բանվորի վրա, այնուհետեւ ծանրության ազդեցությամբ լցվել անցնող ջրանցքը:

Պատահարի հետեւանքով բանվոր' 1975 թ. Կարեն Շահվերդյանը, զոհվել է:

Մայիսի 2-ին, ժամը 06.17-ին Երեւանի ճանապարհային ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեռեւս չպարզված հանգամանքներում' բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 63 ՏՏ 742 եւ «Տոյոտա Պրադո» մակնիշի 20 ՏՍ 597 պետհամարանիշների ավտո­մե­քե­նա­նե­­րը:

Պատահարի հետեւանքով «ՎԱԶ 2106» ավտոմեքենայի' անձը չպարզված, մոտ 50-ամյա կին-ուղեւորը զոհվել է, իսկ վարորդ Ս. Մնացականյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Փրկարարների ուժերով զոհվածի դին դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հանձնվել 1-03 ծառայության աշխատակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը