Լրահոս

03.05.2010 12:42


Կաթողիկոսը չի այցելել Շահիդների պուրակ

Կաթողիկոսը չի այցելել Շահիդների պուրակ

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, թե ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Կովկասի մուսուլմանների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն ասել է, թե Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այցելել է Բաքվում գտնվող Շահիդների պուրակ։

«Ես Ամենայն Հայոց Կաթողիկոսին առաջարկեցի դիտել շահիդների հուշահամալիրը, տեսնել մեր որդիների գերեզմանները, ովքեր զոհվել են Ղարաբաղի համար: Նրանք գնացին գիշերը, երբ այնտեղ ոչ ոք չկար: Տեսած պատկերը ցնցեց նրան»,-նշել է Փաշազադեն:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանից «7օր»-ին տեղեկացրել են, որ պատրաստվում են ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրերը հերքող հաղորդագրություն տարածել։

Հիշեցնենք, որ Գարեգին Երկրորդը Բաքվում մասնակցում էր Հոգևոր առաջնորդների համաշխարհային վեհաժողովին:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը