Աղվան Հովսեփյանը՝ պոռնկանոցների և քաղբանտարկյալների մասին
Շաբաթ օրը ծառատունկի նպատակով Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջան էր այցելել ՀՀ գլխավոր դատախազը։ Լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ գլխավոր դատախազն անդրադարձել է Հայաստանում քաղբանտարկյալների թեմային: Լրագրողի այն հարցին, թե ինչ է լինելու մարտի 1-ից հետո դատապարտված այն քաղաքացիների ճակատագիրը, ովքեր քաղբանտարկյալ են համարվում, Աղվան Հովսեփյանը նախ չի համաձայնել հարցի բովանդակության հետ, ապա նշել է, որ դրանք կա՛մ հայրենիքի դավաճաններ են, կա՛մ կավատներ:
«Նախ, ես համաձայն չեմ հարցադրման հետ, որ կա 14 քաղբանտարկյալ: Հայաստանում գոյություն չունեն ընդհանրապես քաղբանտարկյալներ, որոնց մասին Դուք խոսում եք. դրանք դատապարտված են քրեորեն պատժելի կոնկրետ արարքների համար: Կոնկրետ ասեմ՝ հայրենիքի դավաճանության համար տարիներ առաջ դատապարտվել է Բոջոլյանը, որը դիմել է եվրադատարան, և եվրադատարանը գտել է, որ ՀՀ իրավապահ մարմինները, ինչպես նաև դատարանը որևէ խախտում թույլ չեն տվել, և նրան դատապարտել են օրինական կարգով՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար: Կամ մեկ ուրիշը, որը դատապարտված է պոռնկանոց ստեղծելու համար. պոռնիկներին, մարմնավաճառներին հավաքագրելու և շահույթ ստանալու համար, ինչը մենք կոչում ենք թրաֆիքինգ և որի դեմ մենք շատ ակտիվ պայքար ենք տանում: Եվ այսպես, բոլոր անձինք դատապարտվել են կոնկրետ արարքների համար»,-ասել ՀՀ գլխավոր դատախազը՝ չմանրամասնելով, թե Բոջոլյանն ինչ կապ ունի 2008 թ. մարտ 1-ից հետո ձերբակալվածների հետ:
Ծառատունկից հետո կրկին անդրադառնալով քաղբանտարկյալների թեմային՝ Աղվան Հովսեփյանը անկեղծորեն վստահեցրել է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը բոլորի համար է՝ թե՛ իշխանավորների, և թե՛ ընդդիմադիրների:
«Ասեմ, որ քրեական հանցագործությունների համար դատապարտված անձինք, միայն նրա համար, որ այս կամ այն քաղաքական գործչի ընկերներ են, բարեկամներ են, մտերիմներ են, չեն կարող համարվել քաղբանտարկյալներ, որովհետև քրեական օրենսգիրքը ինչպես իշխանավորների համար է, իշխանավորների բարեկամների, այնպես էլ բոլոր ընդդիմադիրների և ընդդիմադիրների բարեկամների: Քրեական օրենսգիրքը ՀՀ-ի բոլոր քաղաքացիների համար է, և քաղբանտարկյալ կոչելը կամայական, ինչ-որ որոշ խմբերի կամ կուսակցությունների ցանկությունն է»,-նշել է Աղվան Հովսեփյանը:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի