Մեկնաբանություն

05.10.2019 17:51


Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հարձակումը «Հայելի» մամուլի ակումբի վրա (տեսանյութ, լուսանկար)

Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հարձակումը «Հայելի» մամուլի ակումբի վրա (տեսանյութ, լուսանկար)

hraparak.am-ը հայտնում է, որ այսօր 4 անձինք՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան, պաշարել են «Հայելի» մամուլի ակումբը (տե՛ս՝ կից տեսանյութը)։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։

Նման ակցիայի պատճառը, նրանց խոսքով, Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։

Ակցիայի մասնակիցները նշել են, որ պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։

Մեկնաբանելով տեղի ունեցածը՝ Անժելա Թովմասյանն այն որակել է քաղաքական հետապնդում իր ընտանիքի և մամուլի նկատմամբ՝ կոչ անելով իրավապահ մարմիններին անհապաղ քայլեր ձեռնարկել տեսանյութում առկա անձանց հայտնաբերելու և պատժելու ուղղությամբ:

Ակնհայտ է, որ այս երիտասարդները գործել են իշխանությունների կողմից անպատժելիության երաշխիքներ ունենալով։ Եվ սա հենց նույն իշխանությունների կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա քրոջ՝ Անժելա Թովմասյանի դեմ կազմակերպված ճնշման հերթական քայլն է։

Արձանագրենք, որ կատարվածը Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ լրատվամիջոցի դեմ իրականացված առաջին պաշտոնական հարձակումն է, որի նպատակով գործի են դրվել այն նույն իշխանական խունվեյբինները, որոնք ուղարկվում էին ինչպես Սահմանադրական դատարանի դիմաց՝ բողոքի ցույցերի, դատարանները շրջափակելու, այնպես էլ տարբեր փողոցային ակցիաներ իրականացնելու։

Հարկ է նկատել նաև, որ իշխանության կողմից Անժելա Թովմասյանի դեմ բացահայտ հարձակումը սկսվեց այն ժամանակվանից, երբ Hayeli.am կայքում հրապարակվեց ինքնասպանությունից առաջ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի վերջին խոսքերի մասին տեղեկությունը։

Դրանից հետո «Կենտրոն» ՀԸ եթերով դադարեցվեց հեռարձակվել Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարը։

Փաստորեն, Փաշինյանը հերթական անգամ դրժեց իր խոսքերը, երբ հայտարարում էր, իբրև թե Հայաստանում մամուլն ազատ է և որևէ ճնշում չի գործադրվելու լրատվամիջոցների դեմ։

Պետրոս Ալեքսանյան

72536524_748995468858859_8078062708945059840_n 72552717_390649471866238_6759004095438127104_n

Այս խորագրի վերջին նյութերը