Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանը, անդրադառնալով Հայաստանում մամուլի ազատության խնդիրներին, ասել է, որ անցյալ տարվա ընթացքում լրագրողների նկատմամբ բռնություններ շատ են կիրառվել, և խոչընդոտվել է նրանց մասնագիտական գործունեությունը։
-Ես կողմ կլինեի, որ իրավական հասարակության գիտակցությունն այնքան բարձրանար, որ հասկանար՝ այն բոլոր վիճելի հարցերը, որոնք առաջանում են մամուլի ու իշխանությունների կամ տարբեր անհատների ու խմբերի միջև (ովքեր բավարարված չեն մամուլի հրապարակումներից և փորձում են տարաձայնությունները լուծել փողոցում՝ հարձակումների և բռնության միջոցով), լուծվեն (և ավելի արդյունավետ կլուծվեն) իրավական հարթության մեջ՝ դատարաններում,-նշել է նա։
Իսկ «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը նշել է, որ միայն դատարանները բավարար չեն, քանի որ երկրում տիրող ողջ մթնոլորտն ու նաև լրագրողական միասնականության բացակայությունն են բռնությունների անպատժելության պատճառ դառնում։
-Ես վերջին ընտրությունների օրինակը կարող եմ ասել, երբ տարբեր լրագրողների նկատմամբ բռնություն կիրառվեց, և ոչ մի քրեական գործ չհարուցվեց այս կապակցությամբ։ Բացի դա, լրագրողների համերաշխության առումով էլ բացեր կան, որովհետև եթե 11 կամ 15 լրատվամիջոց փորձեր նկարել կեղծիքը, դժվար կլիներ նրանց բոլորի աշխատանքը խոչընդոտել,-նշել է նա։
Ինչպիսի՞ խնդիրներ ունեն լրատվամիջոցները ՀՀ–ում

7or.am