Լրահոս

03.05.2010 14:22


Բորիս Նավասարդյան. «Խոսքի ազատության ժամանակը Հայաստանում դեռ չի եկել»

Բորիս Նավասարդյան. «Խոսքի ազատության ժամանակը Հայաստանում դեռ չի եկել»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Երևանի մամուլի ակումբի» ղեկավար Բորիս  Նավասարդյանը նախ լրագրողներին շնորհավորել է մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ և տխրությամբ նշել, որ, ցավոք, այս օրը Հայաստնում լրագրողների համար ավելի լավ պայմաններում չի նշվում։

-Մենք չունենք լրագրողների դրսևորման համար հնարավորություններ։ Օբյեկտիվորեն, խոսքի ազատության ժամանակը Հայաստանում դեռ չի եկել, և լրագրողի աշխատանքի համար կան բազմաթիվ խոչընդոտներ,-նշել է նա։

Ըստ Բորիս Նավասարդյանի՝ մոտակա ժամանակների Հայաստանում լրագրողների հանդեպ բռնությունները չեն դադարի։

-Հայաստանում ընդահնարապես քաղաքացին պաշտպանված չէ։ Եթե քաղաքացին պաշտպանված չէ, բնականաբար, լրագրողն էլ պաշտպանված չի կարող լինել։ Կա սովետական ժամանակներից եկող մի այսպես կեսկատակ ասացվածք. «Մեզ մոտ բոլորը հավասար են, բայց ոմանք ավելի հավասար են, քան մյուսները»։ Քանի որ լրագրողները, ի տարբերություն այլ քաղաքացիների, հիմնականում գործ ունեն այդ «ավելի հավասարների» հետ և հիմնականում իրենց գործունեությամբ խանգարում են «ավելի հավասարների» շահերին, բնականաբար, ավելի վտանգված է իրենց աշխատնքը,-նշել է նա։

Բորիս Նավասարդյանի խոսքերով՝ ինչքանով որ լրագրողը արհեստավարժ է գործում,  այդքանով նրա աշխատանքը ավելի վտանգավոր է դառնում։

-Ես չէի ուզենա, որ այս պայմաններում հանկարծ լրագրողները բռնությունների չենթակրվեն։ Դա նշանակում է, որ իրենք ընդհանրապես իրենց պարտքը չեն կատարում։ Տխուր բան եմ ասում, բայց այն պայմաններում, որում ապրում է մեր հասարակությունը, լրագրողի աշխատանքը պիտի լինի վտանգավոր, կամ էլ  մենք  չենք ունենա լրագրութունը որպես մասնագիտություն,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը