Այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսին բանախոսներն իրենց հետ հակագազ են բերել՝ ահազանգելով Երևանում տեղի ունեցած բնապահպանական աղետի մասին։
1976թ. Կոտայքի մարզի Ողջաբերդ-Գեղադիր ավտոճանապարհից 5 կիլոմետր հարավ-արևմուտք, որն այժմ գտնվում է Երևան քաղաքի վարչական տարածքում, կառուցվել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը։ Լրագրող Էդիկ Բաղդասարյանի խոսքերով՝ 1982թ. կառավարության որոշումով այնտեղ 577 տոննա տարբեր թունաքիմիկատներ են թաղվել։ Խորհրդային տարիներին այդ տարածքը պարսպապատված է եղել և վերահսկվել է պահակակետից։ ՀՀ անկախությունից հետո թունաքիմիկատների այդ գերեզմանոցը մնացել է անվերահսկելի։ Վերջերս, սակայն, անհայտ անձն այդ տարածք է ներխուժել և հանել թունաքիմիկատների վրա լցված 2 մետր հողի շերտը՝ այդպիսով ակտիվացնելով վտանգավոր, քաղցկեղածին, մուտագեն նյութերը։
-Սա իր կարևորությամբ ավելի մեծ է, քան որևէ հանցագործություն, որ կատարվել է Հայաստանում վերջին տասնամյակում,-ասել է Է. Բաղդասարյանը,-սրանով պետք է զբաղվի Ազգային անվտանգության ծառայությունը, որովհետև իսկապես դիվերսիա է կատարվել։ Պարզապես իրենք չեն գիտակցում վտանգի չափը։
Երեկ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոց այցելած Թեղուտի պաշտպանության խմբի անդամ Մարիամ Սուխուդյանն էլ ասել է, որ այնտեղ է գտնվել ընդամենը 20 րոպե և բժշկական դիմակ է կրել, սակայն այդ ժամանակն էլ բավական է եղել, որպեսզի սուր գլխացավեր, սրտխառնոց և առողջության հետ կապված այլ խնդիրներ ունենա։
-Սա քիմիական զենք է։ Եթե իրենք չեն բացահայտում, ուրեմն նշանակում է, որ սա միտումնավոր, ծրագրված բնաջնջում է,-ասել է Մ. Սուխուդյանը՝ հավելելով, որ թունավոր նյութերն արդեն ներծծվել են ջրի մեջ, և կատարված ուսումնասիրություններն այդ տարածքից առնվազն 35 մետր հեռավորության վրա առողջության համար խիստ վտանգավոր նյութեր են հայտնաբերել թե՛ ջրի, թե՛ հողի, և թե՛ օդի մեջ։
Հայտնի բնապահպան Ջոն Վիգենը տեղի ունեցածը բնութագրել է որպես բնապահպանական աղետ և նշել, որ այդ թունաքիմիկատները պետք է Հայաստանից շտապ դուրս հանվեն ու տարվեն Իտալիայում գտնվող ոչնչացման գործարան։ Սակայն դա ծաշխաշատ և ժամանակատար է։ Մինչ այդ, Է. Բաղդասարյանն արտակարգ իրավիճակների ու բնապահպանությանը նախարարություններին և այլ պատասխանատու գերատեսչությունների կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել, 4 կողմից ցանկապատել տարածքը, զգուշացնել բնակչությանը և այլն։
Հայաստանում բնապահպանական աղետ է տեղի ունեցել

7or.am