Լրահոս

03.05.2010 14:55


Բորիս Նավասարդյան. «Այս տարին հանդարտ չի կարող լինել»

Բորիս Նավասարդյան. «Այս տարին հանդարտ չի կարող լինել»

«Երևանի մամուլի ակումբի» ղեկավար Բորիս  Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «Freedom House»-ի մամուլի ազատության 2010թ. զեկույցին՝ ասել է, թե պետք չէ այդ գնահատականների քննարկումը դարձնել ինքնանպատակ։

-Մենք բոլորս շատ լավ գիտեք, թե ինչպիսի դժվարություններ կան լրատվամիջոցների և լրագրողների համար մեր կյանքում, և պետք է կենտրոնանանք հենց այդ կոնկրետ խնդիրների վրա։ 2009թ.  ավելի հանդարտ տարի էր, առանձապես որևէ բան չէր կատարվում, և դա էր պատճառը, որ կարծեմ երկու միավորով մեր գնահատականը լավացավ՝ չնայած էլի մնացինք անազատների մեջ։ Բայց դա չի  նշանակում, թե խնդիրները հանված են։ Այս տարին ավելի վճռական է, և հանդարտ չի կարող լինել այն պատճառով, որ քննարկվում է մի օրենք՝ կապված քաղաքացիական օրենսգրքում զրպարտության և վիրավորանքի մասին օրենքերը քրեականից տեղափոխելու հետ։ Թե ինչպիսին կլինի այդ օրենքը, շատ բան կնշանակի մեր բոլորի հետագա աշխատանքների համար։ Ինչիսի՞ փոփոխություններ կմտցվեն հեռարձակման թվայնացման մասին օրենքում, պարզ կլինի արդեն մայիսի կեսերին։ Ես շատ մեծ տագնապով եմ սպասում այդ պահին։ Փաստորեն թվայնացումը, որը առաջընթացի խորհրդանիշն է, կարող է մեզ բերել ավելի լուրջ խնդիրների, ավելի բարձր մակարդակի վերահսկողության։ Հուլիսի 20-ին կանցկացվի մրցույթ։ Ինչպիսի՞ պայմաններ կառաջակվեն, ինչպիսի՞ կանոններ կհայտարավեն, ինչպիսի՞ մթնոլորտում կանցնի այն։ Դրանից շատ բան է կախված,-նշել է նա։

Ըստ Բորիս Նավասարդյանի, սակայն, որքան սահմանափակվում է խոսքի ազատությունը, այնքան լրատվությունը մեր քաղաքացիների և հասարակության համար ավելի մատչելի է դառնում։

-Աշխարհը զարգանում է տեխնոլոգիապես, և ինտերնետը վերահսկել հնարավոր չէ։ Իսկ ինտերնետն ավելի ու ավելի մատչելի  է դառնում, բայցի սա նաև մեզ մարտահրավերների առաջ  է կանգնեցնում։ Ինտերնետը՝ որպես տեղեկատվություն տարածող միջավայր,  պրոֆեսիոնալ չէ։ Ինտերնետում կարող ես գտնել ամեն ինչ, և  պրոֆեսիոնալ լրագրության առաքելությունն այսօր կողմնորոշվելն է՝ որտե՞ղ  է ճշմարտությունը, որտե՞ղ է կեղծիքը, ո՞րն է կարևորը, ո՞րը՝ երկրորդականը։ Եթե պրոֆեսիոնալ լրագրությունն այդ առաքելությունը չի կատարում, իսկ մեզ մոտ չի կատարում, մենք այդ մասնագիտությունը կորցնում ենք,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը