Քաղաքագետ. «Այսօր Ադրբեջանն ի վիճակի չէ հարցը լուծելու»
-Հայաստանը պետք է նախապայմանների լեզվով խոսի՝ աշխարհին բացատրելով, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդն ինքը նախապայմաններով չի խոսում ցեղասպան ժողովրդի և պետության հետ,-ասել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
Նա պնդել է, թե Արցախի հարցը պետք է կապել Ցեղասպանության ճանաչման հետ։
Պատասխանելով «7օր»-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ մոտ ապագայում Արցախի խնդրում տեղաշարժ լինի, Լ. Շիրինյանն ասել է.
-Թուրքիան անում է այն, ինչ իրեն է պետք, մենք պետք է անենք այն, ինչ մեզ է անհրաժեշտ և շահավետ։ Վստահ եմ, որ այսօր Ադրբեջանն ի վիճակի չէ հարցը լուծելու։ Մեր պաշտպանական բնագծերն այնպիսին են, որ Ադրբեջանը պետք է բազմաթիվ գերազանցություններ առաջացնի և կարողանա դրանք հաղթահարել։
Քաղաքագետն ասել է, թե մենք մեր տեսակետը պետք է փոխենք, հայկականությունից պետք է դուրս գանք. ոչ թե իրենք պետք է սպառնան, մենք բացատրվենք, այլ Հայաստանը կոնկրետ սպառնալիքներ պետք է ստեղծի.
-Եվլախի ուղղությամբ երբ սպառնալիք ստեղծվի, Ադրբեջանը նույն օրը կխեղճանա, և՝ Հորադիզի ուղղությամբ։
Լ. Շիրինյանն ասել է, թե տարածքների վերաբերյալ որևէ խոսակցություն անթույլատրելի է համարում.
-Այսօր ազգային դավաճանության չափի կհասնի ինչ-որ վերադարձումների մասին խոսելը։

7or.am