Է. Բաղդասարյան. «Կարծում եմ՝ մինչև ընտրությունները մի քանի աղմկահարույց դատական գործեր են լինելու»
Անդրադառնալով «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության 2010թ. զեկույցին, համաձայն որի հայաստանյան լրատվամիջոցների ազատության մակարդակը 2 նիշով բարելավվել է՝«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը «Հայելի» ակումբում ասել է, որ, ըստ նույն այդ «Freedom House»-ի, Հայաստանն, այդուհանդերձ, շարունակում է մնալոչ ազատ երկրների շարքում։
-Եթե մենք համեմատում ենք 2009-ը 2008-ի խայտառակ իրավիճակի հետ, երբ քաղաքական առճակատման հետևանքով նաև լրատվամիջոցները շատ տուժեցին, իհարկե իրավիճակը մի քիչ ավելի հանդարտ էր։ Բնական է, որ գնահատականներն այդպիսին պետք է լինեն։ Բայց հաշվի առնելով տհաճ օրինաչափությունները՝ կարելի է ենթադրել, որ 2011-ին՝ հաջորդ ընտրություններից մեկ տարի առաջ, է՛լ ավելի վատ կլինի, և պատկերացնում եմ՝ 2012-ն ինչ դաժան կարող է լինել,- ասել է Ա. Մելիքյանը։
Նույն ակումբում հյուրընկալված լրագրող Էդիկ Բաղդասարյանն էլ ասել է, որ օրենսդրական փոփոխությունները նախընտրական փուլին ընդառաջ են ցանկանում անել, որպեսզի լրատվամիջոցներին «իրենց տեղը դնեն»։
-Կարծում եմ՝ մինչև ընտրություններ մի քանի աղմկահարույց դատական գործեր են լինելու, որովհետև վստահ եմ, որ այս օրնեսդրական նախաձեռնությունը կանցնի և կընդունվի։ Դա սարքելը շատ դժվար չէ, որովհետև կան թերթեր, որոնց հրապարակումներով կարելի է դա անել, և դա կդառնա դաս դաշտից անվերահսկելի լրատվամիջոցներին նույնպես կառավարելի դարձնելու համար,- նշել է Է. Բաղդասարյանը։
Նա համոզված է, որ իրավիճակը շտկելու համար համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ։
-Եթե երկրում չկա տնտեսություն, մնացած օղակները չեն լինելու։ Եթե երկրում չկան նորմալ ընտրություններ, ընդհանրապես որևէ բան չի լինելու։ Այսինքն, սա մի համակարգային փոփոխության անհրաժեշտություն է, որը դեռ չկա։ Կարծում եմ՝ որևէ բան չի փոխվելու մինչև նախորդ ընտրություններ, որովհետև քաղաքական որոշում է պետք, այդ որոշումը չկա,- կարծիք է հայտնել նա՝ ավելացնելով, որ շատ հոռետես է և կարծում է, որ իրավիճակը 2012-ից հետո էլ չի շտկվի։
Է. Բաղդասարյան. «Կարծում եմ՝ մինչև ընտրությունները մի քանի աղմկահարույց դատական գործեր են լինելու»
Անդրադառնալով «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության 2010թ. զեկույցին, համաձայն որի հայաստանյան լրատվամիջոցների ազատության մակարդակը 2 նիշով բարելավվել է՝ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը «Հայելի» ակումբում ասել է, որ, ըստ նույն այդ «Freedom House»-ի, Հայաստանն, այդուհանդերձ, շարունակում է մնալ ոչ ազատ երկրների շարքում։

7or.am