Լրահոս

03.05.2010 16:01


Թուրքագետ. «Մենք դրականորեն տարբերվում ենք թե՛ Թուրքիայից, թե՛ Ադրբեջանից»

Թուրքագետ. «Մենք դրականորեն տարբերվում ենք թե՛ Թուրքիայից, թե՛ Ադրբեջանից»

Թուրքագետ Արտակ Շաքարյանը «Հայացք» ակումբում հրավիրված ասուլիսում  ասել է, թե կողմնակից չէ հայկական կողմի նախաձեռնությամբ ճակատամարտերին.

-Վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանը կարողացել է ստեղծել միջազգային հանրության համար ընկալելի իմիջ, որ մենք ավելի խաղաղասեր ենք, ավելի կողմ ենք բանակցություններին։ Մենք դեմ ենք նախապայմաններին։ Բավական մեծ քաղաքական կապիտալ ու զիջումներ են ծախսվել նման ընկալելի իմիջ ստեղծելու համար, որն ավելի դրական է և քաղաքակիրթ երկրի պատկեր է ստեղծում։ Դրանով մենք դրականորեն տարբերվում ենք թե՛ Թուրքիայից, թե՛ Ադրբեջանից։

Արտակ Շաքարյանն ընդգծել է, թե եթե մենք ուզում ենք միջազգային հանրության հետ համագործակցել ու նրանց հետ համատեղ որևէ արդյունքի հասնել, ապա ինքը մեր ճանապարհը տեսնում է ոչ թե պատի դեմ կռիվ տալով, այլ անցուղիներ գտնելով.

-Ոչ թե Թուրքիայի և Ադրբեջանի հետ ճակատ ճակատի դուրս գալով, այլ Վրաստանի և Իրանի հետ ավելի արդյունավետ համագործակցելու ճանապարհով մեր տեսակարար կշիռը մեծացնելով։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը