Լրահոս

03.05.2010 16:02


Խտրականության մասին վիրահայերի բողոքները եվրակոմիսարի կողմից անուշադրության են մատնվել

ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ Ֆրանսիան ներկայացնող պատվիրակ Ֆրանսուա Ռոշբլուան Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով կոմիսար Թոմաս Համմարբերգին հարցրել է, թե ինչու է նա անուշադրության մատնել իրենց նկատմամբ իրականացվող խտրականության մասին վիրահայերի նամակ-բողոքը։ Համմարբերգը պատասխանել է, որ ի վիճակի չի եղել զբաղվել այդ գործով, քանի որ 1,5 տարի առաջ զբաղված է եղել ռուս-վրացական պատերազմի և դրան հաջորդած լարվածության հարցերով։ Թեև Համմարբերգը հույս է հայտնել, որ շուտով կգա այն ժամանակը, երբ ինքը կկարողանա հետևել այդ տարածաշրջանում կատարվող գործընթացներին։

 

Այս խորագրի վերջին նյութերը