Արտակ Շաքարյան. «Վրաստանի հետ հարաբերությունները փչացնելն ընդհանրապես ձեռնտու չէ Հայաստանին»
-Վրաստանը մեր բարեկամ ժողովուրդն է. Վրաստանի հետ հարաբերությունները փչացնելն ընդհանրապես ձեռնտու չէ Հայաստանի Հանրապետությանը,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է թուրքագետ Արտակ Շաքարյանն ու ավելացրել, թե պետք է հիշել, որ այնտեղ կա Ջավախքի խնդիր, և Վրաստանը տեսականորեն մեր միակ ուղին է դեպի արտաքին աշխարհ, ինչը Թբիլիսին բավական չարաշահում է.
-Չեմ ասում, թե Վրաստանը Հայաստանի համար ռազմաքաղաքական պոտենցիալ վտանգ է, բայց պետք է ամեն ինչ անենք, որ այն այդպիսին չդառնա։
Թուրքագետն ասել է, որ մեր առաջիկա ռազմավարական թիրախներից մեկն Իրանի Իսլամական Հանրապետության հետ ՀՀ հարաբերությունների սերտացումն է.
-Շատ է խոսվում հայ-իրանական երկաթուղու և հայ-իրանական ճանապարհի կառուցման մասին։ Եթե կարողանանք առաջիկա տարիներին շեշտադրել այս երկու ծրագրերը, բացել հայ-իրանական երկաթուղին, Հայաստանի ռազմաքաղաքական կշիռը տարածաշրջանում և մասնավորապես հայ-թուրքական հարաբերություններում կտրուկ կերպով կաճի։
Բանախոսի հավաստմամբ՝ որքան էլ այսօր թուրք-իրանական հարաբերությունները քաղաքակիրթ մակարդակում լավ են, այնուամենայնիվ, Թուրքիան ու Իրանն այս տարածաշրջանում մրցակիցներ են։

7or.am