Լրահոս

03.05.2010 17:02


Ադրբեջանցիները հերքեցին իրենց իսկ տարածած լուրը

Ադրբեջանցիները հերքեցին իրենց իսկ տարածած լուրը

Կովկասի մահմեդականների վարչության մամլո ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ կապված Բաքվում գտնվող շահիդների պուրակ Ն. Ս. Օ. Տ. Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի այցելության մասին ԶԼՄ-ում հայտնված տեղեկատվության հետ։ «Vesti.Az»-ի տեղեկացմամբ՝ հաղորդագրությունում ասվում է, որ Գարեգին 2-րդի՝ շահիդների պուրակ այցելության մասին թյուր կարծիքը ձևավորվել է այն պատճառով, որ Բաքվի տարբեր վայրեր այցելելու ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղեկցող աշխատակիցներից մեկը նրան ոչ հստակ տեղեկատվություն է տրամադրել, ինչի պատճառով էլ նման թյուրիմացություն է առաջացել։ Տեղեկատվությունը ճշտելուց հետո պարզվել է, որ Գարեգին 2-րդը և նրան ուղեկցողները չեն եղել շահիդների պուրակում։ Սխալ տեղեկատվություն տրամադրած աշխատակիցն արդեն պատժվել է իր արարքի համար։

 

Այս խորագրի վերջին նյութերը