Լրահոս

03.05.2010 17:37


Orange բրենդը զբաղեցնում է 50-րդ տեղը «100 ամենաարժեքավոր գլոբալ ապրանքային նշանների» շարքում` ըստ Millward Brown-ի

Orange բրենդը զբաղեցնում է 50-րդ տեղը «100 ամենաարժեքավոր գլոբալ ապրանքային նշանների» շարքում` ըստ Millward Brown-ի

Հեղինակավոր Millward Brown Optimor-ը ապրիլի 28-ին հրապարակել է 2010թ. «100 ամենաարժեքավոր գլոբալ ապրանքային նշանները» 5-րդ տարեկան զեկույցը, ըստ որի Orange բրենդը զբաղեցնում է 50-րդ տեղը' 2009թ.-ի 53-ի փոխարեն:

Orange բրենդի արժևորումը կազմվել է միայն ընկերության շարժական ծառայությունների հիման վրա' չներառելով ֆիքսված հեռախոսակապի և հեռուստատեսության ծառայությունները: Orange-ը 5-րդն է հեռահաղորդակցության աշխարհի բրենդերի միջև, և երկրորդը' շարժական հեռահաղորդակցությունը ներկայացնող եվրոպական բրենդերի միջև: Իսկ առհասարակ մայրցամաքային Եվրոպայի ապրանքանիշերի շարքում Orange-ը 8-րդն է ' ըստ իր գնահատված արժեքի:

Orange բրենդը 2009թ. գնահատվել էր 13 միլիարդ 242 միլիոն դոլար և 53-րդ տեղում էր, իսկ 2010թ. բրենդը, գրանցելով 6% աճ' գնահատվել է 14 միլիարդ 18 միլիոն դոլար և զբաղեցրել է 50-րդ տեղը: Այս ցուցանիշը առանձնանում է առհասարակ հեռահաղորդակցության ոլորտում նկատվող միտումից, որտեղ ընդհանուր առմամբ1%-ի անկում է գրանցվել:

Բրենդի գնահատումը բրենդին վերագրվող ֆինանսական արժեքի չափումն է: Բրենդի գնահատումը հիմնված է բրենդի ներքին արժեքի վրա, որը կախված է բրենդի' պահանջարկ ստեղծելու հնարավորությունից: Դա այն բոլոր ապագա եկամուտներն են, որ բրենդը կարող է գեներացնել' կախված այսօրվա արժեքից:

Այս խորագրի վերջին նյութերը