Լրահոս

03.05.2010 17:41


Պահպանողական կուսակցություն. «Այսօր Հայաստանում չկա լեգիտիմ իշխանություն»

Պահպանողական կուսակցության 9-րդ համագումարում (01-02/05/2010թ., Բջնի) կուսակցության նախագահ է վերընտրվել Միքայել Հայրապետեանը, փոխնախագահ' Զավեն Վարդանյանը, գործադիր քարտուղար' Թաթուլ Մկրտչյանը: Ստորև ներկայացվում է համագումարի բանաձեւը.

ԲԱՆԱՁԵՎ

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ  9-ՐԴ  ՀԵՐԹԱԿԱՆ  ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ

2007թ. ՀՀ ԱԺ ընտրությունները, ինչպես նաեւ 2008թ. ՀՀ Նախագահի ընտրությունները կեղծված են, եւ այսօր Հայաստանում չկա լեգիտիմ իշխանություն:

Հայաստանի Հանրապետությում ազատ ընտրություններով լեգիտիմ իշխանության ձեւավորմամբ Սահմանադրական կարգի հաստատումը մեր պետության թիվ մեկ քաղաքական, եւ Հայաստանի քաղաքացիների համար ազգային գերխնդիր է:

Ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում կնքվելիք որեւէ աննպաստ պայմանագիր հայ պահպանողականների կողմից կհամարվի օրենքի ուժ չունեցող եւ, անկախ վաղեմության ժամկետից, ենթակա է չճանաչման գալիք լեգիտիմ իշխանությունների կողմից:

Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրական կարգի հաստատման նպատակով Պահպանողական կուսակցությունը պատրաստակամ է համագործակցել սույն բանաձեւին հարիր մոտեցումներ եւ նպատակ հետապնդող քաղաքական բոլոր ուժերի եւ քաղաքացիների հետ:

ՊԿ գործադիր քարտուղար՝՝ Թաթուլ  Մկրտչյան

Այս խորագրի վերջին նյութերը