Ամուլսարի հանքի պատմությունը զիգզագաձև ընթացք է ստանում։ Մեկ բռնկվում է, մեկ մարում։
Հիմա մարման փուլն է։ Իսկ դա ևս մեկ անգամ հուշում է, որ խնդիրը ոչ միայն, ավելի ճիշտ՝ ոչ թե բնապահպանական է, այլ քաղաքական, որը վերաճել է աշխարհաքաղաքականի։ Շատ հստակ օրինաչափություն կա. նրանք, ովքեր դեմ են հանքի շահագործմանը՝ քաղաքական առումով հակառուսական և պրոթուրքական գծի մեջ են։
«Բնապահպանների» ու հանքի շահագործման դեմ հանդես եկող քաղաքական ուժերի համար հանքի դեմ հանդես գալը կոմերցիոն, ներքաղաքական ու արտաքին կողմնորոշման բնույթ ունի։ Իսկ սրանց դրսի տերերի համար հանքի շահագործման դեմ պայքարը լուրջ լծակ է Նիկոլ Փաշինյանի վրա։ Նրան սպառնում են փողոցով, եթե իրենց ուզածը չանի։ Իսկ ուզածները հակառուսական գիծ բռնելն է։
Նիկոլը համաձայնել է անել հակառուսական քայլերը, այդ իսկ պատճառով էլ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողները լուռ են, չկան, անհետացել են։ Ըստ ամենայնի՝ քաղաքական առևտուրն այս փուլում հնարավորություն է տվել լռության մատնել թեման։
Հեղափոխության արտաքին փայատերերը, որոնց տարածաշրջանային օպերատորը, ի դեպ, Թուրքիան է, Նիկոլին պատին են դեմ տվել ու իրենց ստանալիքն են ուզում, քանզի աջակցել են իշխանափոխությանը։
«Ժողովրդի» վարչապետը, իր բնավորության համաձայն, փորձում է լարախաղացություն անել։ Նա մի կողմից բավարարում է դրսի պատվիրատուների պահանջները՝ Պուտինի դեմ ակցիաներ կազմակերպելով, Պուտինին սառն ընդունելության արժանացնելով, վրացական մամուլին Բ26–ում տեղ տալով և ՌԴ նախագահին արարողակարգային հարվածներ հասցնելով, բայց մյուս կողմից վազում է Պուտինի հետևից դեպի «Զվարթնոց», հետո հեռագրով քծնում նրա ծննդյան տարեդարձի կապակցությամբ ու դրանից հետո զանգում, ևս մեկ անգամ քծնում։
Արդյունքում՝ Նիկոլը դառնում է անցանկալի բոլորի համար։ Ռուսները նրա քծնանքը չեն գնահատում, քանզի դրանից առաջ լրիվ այլ բաներ են կատարվել, իսկ Արևմուտքը նյարդայնանում է Նիկոլի ռուսալեզությունից՝ չգնահատելով նրա հակառուսական քայլերը։
Ահա այս պատեպատ խփվող արտաքին քաղաքականության արդյունքում տուժում ենՀայաստանն ու Արցախը։ Դե իսկ իշխանությունը մնում է Ամուլսարի հարցի տակ՝ չկարողանալով որևէ որոշում կայացնել, քանզի պոպուլիստին որևէ որոշում կայացնելը հակացուցված է։
Իսկ թրքաբոլշևիկներն առայժմ լուռ են, քանզի իրենց տերերի հետ Նիկոլի առևտուրը շարունակվում է։ Առևտրի ընթացքից է կախված այն հարցը՝ արդյոք հանքի շահագործման դեմ պայքար կլինի՞, թե՞ ոչ։ Հենց դրսից հրահանգ ստանան, կակտիվանան կամ էլ իրենց էշի տեղ կդնեն։
Ամուլսարի քաղաքական առևտուրն ավարտվե՞ց
Ամուլսարի հանքի պատմությունը զիգզագաձև ընթացք է ստանում։ Մեկ բռնկվում է, մեկ մարում։
Հիմա մարման փուլն է։ Իսկ դա ևս մեկ անգամ հուշում է, որ խնդիրը ոչ միայն, ավելի ճիշտ՝ ոչ թե բնապահպանական է, այլ քաղաքական, որը վերաճել է աշխարհաքաղաքականի։ Շատ հստակ օրինաչափություն կա. նրանք, ովքեր դեմ են հանքի շահագործմանը՝ քաղաքական առումով հակառուսական և պրոթուրքական գծի մեջ են։
«Բնապահպանների» ու հանքի շահագործման դեմ հանդես եկող քաղաքական ուժերի համար հանքի դեմ հանդես գալը կոմերցիոն, ներքաղաքական ու արտաքին կողմնորոշման բնույթ ունի։ Իսկ սրանց դրսի տերերի համար հանքի շահագործման դեմ պայքարը լուրջ լծակ է Նիկոլ Փաշինյանի վրա։ Նրան սպառնում են փողոցով, եթե իրենց ուզածը չանի։ Իսկ ուզածները հակառուսական գիծ բռնելն է։
Նիկոլը համաձայնել է անել հակառուսական քայլերը, այդ իսկ պատճառով էլ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողները լուռ են, չկան, անհետացել են։ Ըստ ամենայնի՝ քաղաքական առևտուրն այս փուլում հնարավորություն է տվել լռության մատնել թեման։
Հեղափոխության արտաքին փայատերերը, որոնց տարածաշրջանային օպերատորը, ի դեպ, Թուրքիան է, Նիկոլին պատին են դեմ տվել ու իրենց ստանալիքն են ուզում, քանզի աջակցել են իշխանափոխությանը։
«Ժողովրդի» վարչապետը, իր բնավորության համաձայն, փորձում է լարախաղացություն անել։ Նա մի կողմից բավարարում է դրսի պատվիրատուների պահանջները՝ Պուտինի դեմ ակցիաներ կազմակերպելով, Պուտինին սառն ընդունելության արժանացնելով, վրացական մամուլին Բ26–ում տեղ տալով և ՌԴ նախագահին արարողակարգային հարվածներ հասցնելով, բայց մյուս կողմից վազում է Պուտինի հետևից դեպի «Զվարթնոց», հետո հեռագրով քծնում նրա ծննդյան տարեդարձի կապակցությամբ ու դրանից հետո զանգում, ևս մեկ անգամ քծնում։
Արդյունքում՝ Նիկոլը դառնում է անցանկալի բոլորի համար։ Ռուսները նրա քծնանքը չեն գնահատում, քանզի դրանից առաջ լրիվ այլ բաներ են կատարվել, իսկ Արևմուտքը նյարդայնանում է Նիկոլի ռուսալեզությունից՝ չգնահատելով նրա հակառուսական քայլերը։
Ահա այս պատեպատ խփվող արտաքին քաղաքականության արդյունքում տուժում են Հայաստանն ու Արցախը։ Դե իսկ իշխանությունը մնում է Ամուլսարի հարցի տակ՝ չկարողանալով որևէ որոշում կայացնել, քանզի պոպուլիստին որևէ որոշում կայացնելը հակացուցված է։
Իսկ թրքաբոլշևիկներն առայժմ լուռ են, քանզի իրենց տերերի հետ Նիկոլի առևտուրը շարունակվում է։ Առևտրի ընթացքից է կախված այն հարցը՝ արդյոք հանքի շահագործման դեմ պայքար կլինի՞, թե՞ ոչ։ Հենց դրսից հրահանգ ստանան, կակտիվանան կամ էլ իրենց էշի տեղ կդնեն։
Պետրոս Ալեքսանյան