Լուսանկարչական ցուցահանդես` ազատ խոսքի և տեղեկատվության թեմայի շուրջ
Մամուլի ազատության օրվա կապակցությամբ այսօր Երևանում բացվեց «Մամուլի ազատություն. տեղեկատվության ազատության իրավունք» թեմայով ցուցահանդեսը:
«Տեղեկատվության ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից' ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ու ՄԱԿ-ի Հանրային վարչության երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի լրագրողներ, պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Ներկայացված երեք հարյուր աշխատանքներից ընտրված երեսուն ինքնատիպ լուսանկարներ ներկայացնող ցուցահանդեսի նպատակն է արտացոլել խոսքի և տեղեկատվության մատչելիության իրավունքի կիրառման մարտահրավերներն ու հնարավորությունները և կառավարություններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանրությանը հիշեցնել այդ իրավունքի կյանքի կոչման հարցում իրենց ունեցած դերի մասին: Մեկ շաբաթ տևողությամբ ցուցահանդեսի բոլոր լուսանկարները կհրապարակվեն կատալոգում:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը ողջունեց ցուցահանդեսը որպես ինքնատիպ միջոց' ներկայացնելու տեղեկատվության և խոսքի ազատության մասին հանրային ընկալումները.
« Տեղեկատվության մատչելիությունը առանցքային դեր ունի մարդկային արժանապատվության հարգանքի հարցում և ծառայում է որպես կարևոր գործիք' հնարավորություն ընձեռելու քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալ հանրային կյանքում և օգնում է իրականացնել իրենց այլ իրավունքները: Այս ցուցահանդեսը լավ հնարավորություն է խորհելու այս խնդիրների շուրջ»:
«Տեղեկատվության ազատության կենտրոն□ ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը հավելեց. «Սա առանձնահատուկ ցուցահանդես է, քանզի յուրաքանչյուրը' ներառյալ լրագրողները, քաղաքացիները, պրոֆեսիոնալ լուսանկարիչները, հրավիրված էին ներկայացնելու իրենց լուսանկարները թեմայի վերաբերյալ: Լուսանկարներում հերոսները բարձրաձայնում են իրենց անհամաձայնությունը մամուլի ազատության դեմ ոտնձգություններին, ինչպես նաև փորձում կյանքի կոչել տեղեկատվություն ձեռք բերելու իրենց իրավունքը' չնայած այն խոչընդոտներին, որոնց հանդիպում են»:
«Տեղեկատվության ազատությունը անքակտելիորեն կապված է արտահայտման ազատության հետ և ուստի հիմնորեն կապված է նաև լրատվամիջոցների ազատության հետ' առանցքային բաղադրիչ հանդիսանալով ժողովրդավարության, հմուտ կառավարման և մարդկային զարգացման առաջընթացի ամրապնդման գործում լրատվամիջոցներին հնարավորության տալու հարցում»,-ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը իր խոսքում նշեց. «Այսօրվա գլոբալ դինամիկ միջավայրում առաջ ընթանալու համար հասարակությունները պետք է բացահայտեն իրենց ժողովրդի ստեղծագործական հմտություններն ու տաղանդները: Դա նշանակում է վստահել քաղաքացիների' ամբողջական տեղեկատվության հիման վրա նշանակալից ընտրութանը: Ես կոչ են անում բոլորիս հետամուտ լինել ավելի բաց և տեղեկացված հասարակության կերտմանը Հայաստանում»:
Մամուլի ազատության օրը նշվում է մայիսի 3-ին ողջ աշխարհում' հարգանքի տուրք տալու լրատվամիջոցների ազատության հիմնարար սկզբունքներին և կոչ անելու պետություներին' երաշխավորելու և խթանելու տեղեկատվության ազատությունը և հիշեցնելու քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, այլ դերակատարներին' մասնավորապես ԶԼՄ-ներին, այն խթանելու գործում իրենց կենտրոնական դերի մասին: