Լրահոս

04.05.2010 09:26


Ուսանողությունը շարունակելու է բողոքել կառավարության որոշումների դեմ

Հայաստանի ուսանողությունը շարունակելու է իր բողոքի ձայնը բարձրացնել ընդդեմ ՀՀ կառավարության այն որոշումների, որոնցով կրկնակի կրճատվել են մագիստրատուրայում և ասպիրանտուրայում պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով տեղերի քանակը: Մայիսի 6-ին, ժամը 11:30-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջև տեղի կունենա ուսանողական հավաք, որին կհաջորդի երթ' դեպի ՀՀ կառավարության շենք:

Երթի մասին կազմակերպիչների իրազեկումը Երևանի քաղաքապետարանի կողմից ընդունվել է ի գիտություն:

 

Այս խորագրի վերջին նյութերը