Աշխարհ

08.10.2019 17:55


Պուտինը «չի նկատել» Ադրբեջանի նախագահին. Ալիևի ծիծաղելի շփոթմունքը (տեսանյութ)

Պուտինը «չի նկատել» Ադրբեջանի նախագահին. Ալիևի ծիծաղելի շփոթմունքը (տեսանյութ)

Տեսանյութը, որում Վլադիմիր Պուտինը Սոչիի «Վալդայ» ֆորումի ժամանակ, կարծես չնկատելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ չի սեղմում նրա ձեռքը և հանգիստ հեռանում է, շրջանառվում է սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածում և օգտատերերի շրջանում վրդովմունք է առաջացրել:

Անգամ ադրբեջանցի լրագրող Նատիգ Ադիլովը իր ֆեյսբուքյան էջում հայրենակիցներին հորդորել է հակառուսական հավաք անցկացնել Ռուսաստանի դեսպանատան մոտ:

Ակցիան տեղի կունենա վաղը, և, ըստ ամենայնի, հետևանքներ կունենա: Մոսկվան դժվար թե անտեսի այդպիսի թշնամական գործողությունները:

Աղբյուրը՝ Հրապարակ

Այս խորագրի վերջին նյութերը