Մեքսիկական ծոցում նավթային հետքի ընդլայնման պատճառով երկուշաբթի օրը համաշխարհային շուկաներում նավթի գները բարձրացել են։ Ներդրողները մտավախություն ունեն, թե դա կարող է հանգեցնել ԱՄՆ էներգակիրների մատակարարման խաթարմանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Մեքսիկական ծոցում նավթային մեծ բիծ է առաջացել, ինչի հետևանքով Լուիզիանա, Ալաբամա և Ֆլորիդա նահանգներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Մի շարք մասնագետներ կարծիք են հայտնում, որ համաշխարհային պատմության մեջ ԱՄՆ-ին ամենամեծ բնապահպանական աղետն է սպառնում։
Նավթի համաշխարհային գները բարձրացել են