Լրահոս

04.05.2010 10:24


Խաթամիի համակիրը ծանր վիրավորվել է

Իրանում ծանր վիրավորվել է երկրի հեռահաղորդակցության նախկին նախարար Ահմադ Մոթամեդին։ Թեհրանի Ամիր Կաբիր համալսարանում նրա վրա հարձակվել է անծանոթ մի տղամարդ, որին հաջողվել է ձերբակալել։
Նախկին նախարարը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Ահմադ Մոթամեդին բարեփոխիչ-նախագահ Մոհամադ Խաթամիի կառավարության անդամ էր։ Ըստ «Вести»-ի կառավարության նախկին անդամի վրա հարձակման պատճառը կարող է լինել վերջինիս կողմից իրանական ընդդիմությանն աջակցելը, որը շարունակում է վիճարկել նախորդ տարվա նախագահական ընտրությունների արդյունքները։
Ըստ «ИТАР-ТАСС»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը