Լրահոս

04.05.2010 11:18


Փլուզում անձրևներից

Մայիսի 3-ին, ժամը 11.40-ին Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ հորդառատ անձրեւ­նե­րի հետեւանքով Վարդաձոր գյուղում մասնակիորեն փլուզվել են երկուական անասնագոմ և հացատուն:

Զոհեր եւ վիրավորներ չկան:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատի պետը:

Անձրեւների շարունակվելու դեպքում առկա է հացատների և անասնագոմերի ամբողջությամբ փլուզվելու վտանգ:

Այս խորագրի վերջին նյութերը