Լրահոս

09.10.2019 15:00


Արարատի մարզում 31–ամյա վարորդը Niva-ով ՌԴ սահմանապահ զորքերի ուղեկալում կողաշրջվել է

Արարատի մարզում 31–ամյա վարորդը Niva-ով ՌԴ սահմանապահ զորքերի ուղեկալում կողաշրջվել է

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 31-ամյա Ռուստամ Ռուստամյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 35 ZA 769 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհից դեպի Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի N ուղեկալ տանող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևամքով վարորդ Ռ. Ռուստամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը