Լրահոս

09.10.2019 16:10


Մայակովսկի գյուղում բախվել են «06»-ն ու «07»-ը. կա 4 վիրավոր

Մայակովսկի գյուղում բախվել են «06»-ն ու «07»-ը. կա 4 վիրավոր

Հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մայակովսկի գյուղի 4-րդ փողոցում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Գևորգ Շ-ի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 ՏV 983 համարանիշի և Կոտայք գյուղի բնակիչ՝ 32-ամյա Մուշեղ Մ-ի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 ՏA 155 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գևորգ Շ-ն, նրա ուղևորներ՝ Աբովյան քաղաքի բնակիչներ, 20-ամյա Ք. Խ-ն, 18-ամյա Հ. Խ-ն, 40-ամյա Թ. Խ-ն և 15-ամյա Ժ. Զ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը