Աղետի գոտում 1988 թվականի դեկտեմբերյան երկրաշարժից ի վեր բնակարանների բաշխումը երբեք չի կրել համակարգված բնույթ: Գյումրիում մինչև 2003 թվականը բնակարանները բաշխվում էին քաղաքապետարանի, 2003-2008թթ.' Շիրակի մարզպետարանի կողմից: Իսկ 2008 թվականից, ՀՀ Կառավարության 1999թ. N 432 որոշմամբ սահմանված «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգի» մեջ կատարված փոփոխություններից հետո, բնակարանների բաշխումն իրականացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարը, իր որոշմամբ ստեղծած հանձնաժողովի միջոցով: Խորհրդային տարիների մայրամուտին աղետի գոտում բնակարանաշինություն իրականացնող շինկազմակերպությունները ևս բնակարանների իրենց մասնաբաժինն ունեին' 10-20 տոկոս: Իրենց իսկ կողմից կառուցված բնակարանների մի մասը իրենք էին բաժանում, հատկացնելով հիմնականում տվյալ շինարարական կազմակերպությունում աշխատողներին: Երբեմն էլառանց հաշվի առնելու՝ տվյալ ընտանիքը երկրաշարժից բնակարան կորցրել է թե ոչ:
1988թ. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժը միայն Գյումրիում հողին հավասարեցրեց շուրջ 22 հազ. բնակարան: Անցած 20 տարիների ընթացքում մոտավոր հաշվարկներով Գյումրիում կառուցվել է 18.000 - 19.000 բնակարան, որից 3000-ը՝ 2001-2008 թվականներին: Սակայն մինչև օրս ավելի քան 4000 ընտանիքներ դեռևս հաշվառված են Գյումրու անօթևանների հերթացուցակում:
Համակարգված և մեկ միասնական ցուցակում հաշվառված չեն նաև տարբեր ծրագրերով բաշխված բնակարանները: Պետության և տարբեր բարեգործական ծրագրերով, մի շարք նախարարությունների կողմից քաղաքացիներին, այդ թվում պաշտպանության նախարարության կողմից անօթևան զինվորականներին կամ նրանց ընտանիքներին հատկացված բնակարաններն ու բնակարաններ ստացած քաղաքացիների ցուցակները ևս միավորված չեն: Ավելին, նրանցից ոչ բոլորի անուններն են հանված Գյումրու անօթևանների հերթացուցակից: Այդպիսի վիճակ է նաև 2009թ. Vivacell ընկերության կողմից 20-ից ավելի բնակարանների նվիրաբերության պարագայում: Սովորաբար ոչ պետության կողմից բնակարան ստացած անօթևան ընտանիքները նոր բնակարանի հասցեում իրենց ընտանիքի ոչ բոլոր անդամներին են գրանցում, ուստի նրանց ընտանիքները համաձայն ՀՀ Կառավարության 432 որոշման չեն համարվում պետության կողմից երկրաշարժից կորցրած բնակարանի դիմաց փոխհատուցված, շարունակում են մնալ պահանջատեր և անօթևանների ցուցակում հաշվառված:
Երկրաշարժից տասը տարի անց փոխելով բնակարանների հատկացման կարգը, ՀՀ Կառավարությունը 1999թ.-ի հունվարի 10-ին ընդունեց N 432 որոշումը, որի համաձայն բնակարան է հատկացվում ոչ թե անօթևան ընտանիքի անդամներին և բնակմակերեսն էլ չի հաշվարկվում ըստ նրանց փաստացի թվի, այլ բնակարանը տրվում է միասնական ընտանիքին և սենյակների քանակն էլ այնքան, որքան նրանք կորցրել են երկրաշարժին: Իհարկե՝ եթե ընտանիքի անդամների թիվը չի պակասել: Որոշման մեջ այդպիսի փոփոխությունը, փաստորեն, ոչ միայն խոչընդոտում է աղետի գոտու ընտանիքների աճին, այլև բազմանդամ հարյուրավոր ընտանիքների բնակարանով ապահովելուց հետո էլ թողնում է կիսով չափ անօթևան, քանզի 5-ից մինչև 15 անդամներ ունեցող ընտանիքները, ստանալով մեկ կամ երկու սենյականոց բնակարան, մեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող բնակվել ստացած այդ նոր բնակարանում: Նման բազմանդամ ընտանիքները պարտադրված կիսվում են, և ընտանիքի մի մասը շարունակում է բնակվել ժամանակավոր կացարաններում, արդեն՝ առանց անօթևանի կարգավիճակի:
Կարգավիճակ չունեցող աօթևանների ներկայիս մեծ քանակի առաջացմանը նպաստեց նաև անօթևանության խնդիրը բնակարանների գնման վկայագրերի միջոցով լուծելու տարբերակի կիրառումը: Աղետի գոտում անցած տարիներին բնակարանների գնման վկայագրեր են տրամադրվել 1308 ընտանիքների, որից 996-ը՝ Գյումրիում: ԲԳՎ-ն աղետի գոտում դարձավ բնակբաշխման գործընթացում կոռուպցիոն ռիսկերի խթանման պատճառ: Հարյուրավոր անօթևաններ, մասնակցելով ԲԳՎ ծրագրին, բնակարան գնելու համար նախատեսված գումարները տարբեր զարտուղի ճանապարհներով, հիմնականում բնակարանի ձևական առք ու վաճառք ձևակերպելով, բանկերից դուրս բերեցին և օգտագործեցին այլ նպատակներով: Այդ գործարքներին մասնակցություն ունեցան նաև մի շարք բանկեր, որոնք անօրինական գործարքների հանդեպ աչք փակելու նպատակով անօթևաններից շորթում էին իրենց բաժինը: Բնակարան գնելու համար հատկացված գումարներից բաժին էր հանվում նաև այն ընտանիքներին, ովքեր համաձայնում էին իրենց բնակարանները ձևական առք ու վաճառքի առարկա դարձնել: Եվ փաստորեն ԲԳՎ կոչվող ծրագրով հատկացված գումարները տարբեր համաչափություններով բաժանվում էին երեք մասի՝ բանկի համապատասխան ներկայացուցչի, անօթևան ընտանիքի և ձևականորեն գնվող բնակարանի տիրոջ միջև: Այդ ծրագրի շնորհիվ հարյուրավոր անօթևան ընտանիքներ աղետի գոտում փաստորեն զրկվեցին երբևէ բնակարան ունենալու հեռանկարից։
ՀՀ Կառավարության N432 որոշումը մի շարք առումներով ևս վիճահարույց է: Այդ որոշմամբ աղետի գոտու անօթևան ընտանիքի անդամներին հատկացվում է երկրաշարժին կորցրած բնակարանի սենյակների թվից պակաս սենյակներով բնակարան, եթե ընտանիքի անդամների թվաքանակը պակասել է, սակայն մյուս դեպքում, եթե անօթևանի ընտանիքի կազմը ավելացել է, սենյակների քանակը չի ավելացվում և տրվում է ճիշտ այնքան, որքան կորցրել են երկրաշարժին։ Այս կետը նպաստում է նաև կոռուպցիոն ռիսկին, քանզի բնակարան ստացող ընտանիքը, որպեսզի չկորցնի իրեն հասանելիք բնակմակերեսը, ստիպված դիմում է պահանջվող փաստաթղթերը մի շարք ճանապարհներով հայթայթելու կամ ազգականներից որևէ մեկին ձևականորեն որդեգրելու քայլին: Այս որոշումը մեկ այլ պարագայում ևս կոռուպցիոն ռիսկի նախադրյալ է ստեղծում: Որոշմամբ սահմանված՝ աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգի 1-ին կետի համաձայն , սեփականության իրավունքով հատկացվող բնակարաններից մեկ տարվա ընթացքում արված առաջարկություններից հրաժարվելու դեպքում քաղաքացիները կորցնում են տվյալ բնակարանն ստանալու իրենց իրավունքըե:
Երկրաշարժից հետո մի շարք անօթևաններ ստացել են բնակարաններ, սակայն այնուհետև նրանք իրենց կամքով հրաժարվել են կամ դատական վճիռներով վտարվել են ստացած բնակարաններից: Իհարկե, այդ պարագայում բնակարաններից հրաժարված կամ զրկված ընտանիքները վերականգնվել են անօթևանների հերթացուցակում: Այստեղ ես ուզում եմ մեկ այլ երևույթի մասին խոսել: Եթե այդ բնակարանները տարբեր պատճառներով վերցվել են մի խումբ քաղաքացիներից, ապա պարզ տրամաբանությունը հուշում է, որ դրանք պետք է հատկացվեին այլ մի խումբ անօթևան քաղաքացիների, իսկ բնակարանից զրկված ընտանիքների անունները և հասցեները դուրս բերված լինեին երկրաշարժից հետո բնակարան ստացած անձանց ցուցակներից: Նորակառույց բնակարանների հասցեներն էլ այդ նույն ցուցակում պետք է նշված լինեին մեկից ավելի ընտանիքների անունների դիմաց: Սակայն մեր կողմից իրականացվող բնակբաշխման գործընթացի մոնիտորինգի ընթացքում բնակարանի հավակնորդ 300 անօթևանների գործեր ուսումնասիրելիս հայտնաբերվեցին 5 ընտանիքներ, ովքեր նախկինում ստացել, բայց այնուհետև հրաժարվել կամ զրկվել էին բնակարանից: Սակայն չգիտես ինչու նախկինում բնակարան ստացած անձանց ցուցակում այդ 5 բնակարանների հասցեներից միայն 1-ի դիմաց կար երկու ընտանիքի անուն-ազգանուն: Այսինքն, մեզ գոնե անհայտ է մնում, թե այն չորս բնակարանները, որոնք ստացվել և հետ են հանձնվել, հետագայում ինչ ճակատագրի էին արժանացել, արդյոք դրանք կրկին անօթևան ընտանիքների՞ են հատկացվել, թե ոչ: Ինչևիցե.....
Հիմա էլ ուզում եմ անդրադառնալ բնակարանների բաշխման ներկայումս ընթացող գործընթացին: Նախ արդարության դեմ չմեղանչելու համար պիտի ասեմ, որ կազմակերպչական և օրինապաշտության առումով այն էականորեն տարբերվում է նախորդ տարիների բնակբաշխումից, սակայն մի քանի կիրառվող բաղադրիչներ կան, որոնք մնում են անհասկանալի և կոռուպցիոն առումով ռիսկային: Օրինակ' բնակարանի հավակնորդ անօթևան ընտանիքների այն անդամները, ովքեր այլ պետությունների քաղաքացիներ են, հանձնաժողովի կողմից որպես շահառու չեն հաշվառվում և փաստորեն զրկվում են բնակարանի իրավունքից: Շատ դեպքերում բնակարանից զրկված այդ քաղաքացիները, ստանալով այլ երկրների քաղաքացիություն, պահպանել են նաև հայաստանյան գրանցումը: Հաշվի առնելով, որ Հայաստանում գործում է երկքաղաքացիության օրենքը, բնակբաշխման գործընթացում նման մեթոդի կիրառումը օրենսդրորեն մնում է անբացատրելի: Անշուշտ, այդ քաղաքացիները զրկվելով երկրաշարժին կորցրած բնակարանի դիմաց պետական փոխհատուցումից, Հայաստան վերադառնալիս կունենան բնակարանային խնդիր: Բնակարան ստանալու իրավունքից զրկվում են նաև այն քաղաքացիները, ովքեր իրենց անուններով ձեռք են բերել անշարժ գույք: Նման տեղեկատվություն հայթայթելու նպատակով բնակբաշխման հանձնաժողովը բնակարան ստանալու յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շիրակի մարզի և Երևան քաղաքի կտրվածքով իրականացվում է հարցում: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երբեմն միանման անուն- ազգանունների պատճառով շատ խեղճուկրակ վիճակում գտնվող անօթևաններ ընկնում են քաշքշուկի մեջ և ստիպված են լինում հակառակը' սեփականություն չունենալու փաստը ապացուցելու համար սեփական գրպանից ծախսեր անել ու անշարժ գույքի կադաստրից տեղեկանքներ բերել: Իհարկե, այստեղ ևս առկա է կոռուպցիոն ռիսկը, քանզի չի բացառվում, որ մեկ ուրիշ դեպքում էլ կեղծ տեղեկանքով հերքվի իրականում անշարժ գույք ունենալու փաստը: Ներկա բնակբաշխման փուլում բնակարան ստացած 500 ընտանիքների գործերի մեր կողմից կատարված ուսումնասիրությունների համաձայն վերոհիշյալ պատճառներով բնակարան ստանալու իրավունքից զրկվել է մոտ 200 անձ:
Առհասարակ, բնակարան ստանալու համար անօթևանից պահանջվող փաստաթղթերի քանակը բավական շատ է' շուրջ 20 անուն: Անօթևանները այդ թղթարարության համար չարչարանքներից ու ժամանակի վատնումից զատ ստիպված են լինում ծախսել 10-ից 15 հազար դրամ, իհարկե' եթե տարբեր ատյաններում նրանցից ավելին չշորթեն: Իսկ ինչպես ցույց է տալիս մեր իրականությունը, որտեղ առկա է թղթարարությունը' այնտեղ մեծ է կոռուպցիոն ռիսկի հավանականությունը:
Ներկայիս բնակբաշխման գործընթացի ձգձգումը անմիջականորեն կապած է նախորդ տարիներին աղետի գոտում տեղի ունեցած զանգվածային արտագաղթի հետ: Գյումրու անօթևանների հերթացուցակի 4200 ընտանիքներից գրեթե կեսը բնակարան ստանալու նպատակով պահանջվող փաստաթղթերի փաթեթները չեն կարողանում ամբողջացնել:
Հարյուրավոր անօթևան ընտանիքների մեկ կամ մի քանի անդամներ երկար ժամանակով բացակայում են Հայաստանից, նրանցից շատերի անձնագրերի վավերականության ժամկետը վաղուց լրացել է կամ ինչ-ինչ պատճառներով չեն կարող համապատասխան լիազորագրեր ուղարկել, ուստի ՀՀ կառավարության N 432 որոշմամբ պահանջվող փաստաթղթերը նրանք չեն կարողանում հայթայթել և ներկայացնել հանձնաժողով: Ծանր կենցաղային ու սոցիալական պայմաններում բնակվող հազարավոր անօթևան ընտանիքներ այդ պատճառով ներկայումս չեն կարողանում օգտվել բնակարաններ ստանալու իրենց իրավունքից և շարունակում են ապրել խարխուլ տնակներում:
Փաստաթղթերի ձևավորման դժվարություն ունեցող մեկ այլ խումբ էլ գոյություն ունի: Դա էլ այն անօթևաններն են, ովքեր երկու կամ ավելի ընտանիքով գրանցված են նույն հասցեում: Այսինքն մեկ բնակարանին հավակնում են միաժամանակ մեկից ավելի ընտանիքներ և նրանց միջև չի կայանում փոխհամաձայնություն հասանելիք բնակարանի պատկանելիության առումով, համապատասխան փաստթղթերի փաթեթը ձևավորելու և հանձնաժողով ներկայացնելու համար: Այսպիսի դեպքերում կրկին մեծ է կոռուպցիոն ռիսկի հավանականությունը, քանզի չի բացառվում կեղծ փաստաթղթերի կիրառումը կամ այս կամ այն քաղաքացու գործերում որևէ փաստաթղթի բացակայության հանդեպ իրավասու մարմնի ներկայացուցիչների կողմից ոչ պատահաբար աչք փակելու հնարավորությունը:
Իհարկե, նման հսկայածավալ պետական յուրաքանչյուր միջոցառում հղի է բացերով և թերություններով, սակայն հենց կառավարության ու քաղաքացիական հասարակության կառույցների խնդիրն է անհրաժեշտ վերահսկողությամբ և մասնակցությամբ ապահովել առավելագույն հրապարակայնություն կոռուպցիոն ռիսկերի հնարավորինս կրճատման համար: Առավել ևս' երբ հարցը վերաբերում է աղետի գոտում 22 տարի շարունակ բնակարանից զրկված ընտանիքներին:
ՎահանԹումասյան
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ
Հ.Գ. Բնակբաշխման գործընթացի հնարավոր կոռուպցիոն ռիսկերի ու բացերի մասին հրապարակումների այս շարքը ամբողջությամբ տեղադրված է մեր'www.shirakc.org վեբ կայքում, իսկ ժամանակավոր կացարանների տարածքների ազատման փուլին կանդրադառնամ առաջիկայում:
Կոռուպցիոն ռիսկերը աղետի գոտու բնակարանների բաշխման գործընթացում
Աղետի գոտում 1988 թվականի դեկտեմբերյան երկրաշարժից ի վեր բնակարանների բաշխումը երբեք չի կրել համակարգված բնույթ: Գյումրիում մինչև 2003 թվականը բնակարանները բաշխվում էին քաղաքապետարանի, 2003-2008թթ.' Շիրակի մարզպետարանի կողմից: Իսկ 2008 թվականից, ՀՀ Կառավարության 1999թ. N 432 որոշմամբ սահմանված «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգի» մեջ կատարված փոփոխություններից հետո, բնակարանների բաշխումն իրականացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարը, իր որոշմամբ ստեղծած հանձնաժողովի միջոցով: Խորհրդային տարիների մայրամուտին աղետի գոտում բնակարանաշինություն իրականացնող շինկազմակերպությունները ևս բնակարանների իրենց մասնաբաժինն ունեին' 10-20 տոկոս: Իրենց իսկ կողմից կառուցված բնակարանների մի մասը իրենք էին բաժանում, հատկացնելով հիմնականում տվյալ շինարարական կազմակերպությունում աշխատողներին: Երբեմն էլ առանց հաշվի առնելու՝ տվյալ ընտանիքը երկրաշարժից բնակարան կորցրել է թե ոչ:

Վահան Թումասյան