Կարծիք

09.10.2019 21:20


Ես էլ ասում եմ` ո՞նց է, որ էսքան «աննախադեպ կրեաԾիվ» է Ղարաբաղի հարցում

Ես էլ ասում եմ` ո՞նց է, որ էսքան «աննախադեպ կրեաԾիվ» է Ղարաբաղի հարցում

Ես էլ ասում եմ` ո՞նց է, որ էսքան «աննախադեպ կրեաԾիվ» է Ղարաբաղի հարցում

Դատելով Վիտալի Բալասանյանի վերջին հարցազրույցից, այն, ինչ Փաշինյանը անգրագետ Պողոսին մատուցում էր որպես «նոու-հաու»` որ Արցախն «անձամբ» պետք է ներկայացնի իր շահերը բանակցային գործընթացում, քանզի ինքը, որպես Հայաստանի վարչապետ, չի կարող բանակցել արցախահայության փոխարեն, ոչ թե իր մտահղացումն էր, այլ`Արցախի անվտանգության ընդլայնված նիստում իր մասնակցությամբ կամ ի հեճուկս իրեն ընդունված որոշումը։

Իսկ եթե այն, ինչ ասում է Արցախի ԱԱԽ նախկին քարտուղարը,հղում անելով «օդից կախված լուրերին», ճիշտ է` որ Ալիեւը Դուշանբեի վերելակում հույժ գաղտնի ինչ-որ փաստաթղթեր է փոխանցել Փաշինյանին բանակցային գործընթացի վերաբերյալ, ստացվում է, որ կոնֆիդենցիալ փաստաթղթերի փաթեթը, որ, իր ասելով, տրամադրել է բանակցային գործընթացից «բեխաբար» Արցախի իշխանություններին, հենց Ալիեւից ստացած «բարի ցանկությունների հռչակագիրն» է եղել։

Այստեղից` հետեւություն. Փաշինյանը բանակցային գործընթացին նայում է բացառապես Ադրբեջանի «պատուհանից»` հիմք ընդունելով Ալիեւի պատկերացումները կարգավորման վերաբերյալ, եւ բացարձակ անհաղորդ է իր նախորդների փաստարկներին ու իրենից առաջ ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնցից ադրբեջանական կողմը Բաքու չհասած` շտապում էր հրաժարվել։

Դրա համար էլ չգիտի` ինչը ինչից հետո է, եւ դեռ մի բան էլ գլուխ է գովում, թե` «ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, որը ասում է` ցանկացած հանգուցալուծում պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի համար»...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը