Լրահոս

10.10.2019 12:59


Արմավիրի մարզում բախվել են Toyota Sequoia-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ (տեսանյութ)

Արմավիրի մարզում բախվել են Toyota Sequoia-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ (տեսանյութ)

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում բախվել են Toyota Sequoia մակնիշի 75 OV 555 համարանիշի և Mercedes մակնիշի 34 RA 585 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեծամոր» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ըստ նախնական տեղեությունների, Toyota-ն դեպի Արմավիր ընթանալիս անցել է բաժանարար գոտու գազոնի վրայով, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և դեպի Երևան ընթացող Mercedes-ի հետ ճակատային բախում է տեղի ունեցել: Հետաքննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը