Աշխարհ

10.10.2019 21:55


Ճապոնիայում սատկել է աշխարհում առաջինը կլոնավորված զույգ կովերից մեկը

Ճապոնիայում սատկել է աշխարհում առաջինը կլոնավորված զույգ կովերից մեկը

Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայի արգելոցում սատկել Է այն կովը, որը քրոջ հետ միասին դարձել Էր իրենց տեսակի առաջին կենդանիները, որոնք լույս աշխարհ Էին եկել կլոնավորման շնորհիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SankeiNews տեղական կայքը:

Ճշտվում Է, որ երկկճղակավորը սատկել Է բնական պատճառներով՝ ապրելով 21 տարի եւ երեք ամիս: Վերջին շաբաթներին կենդանին դժվարությամբ Էր ինքնուրույն տեղաշարժվում: Անցյալ տարի համանման պատճառներով սատկել Էր երկվորյակ կովը: Կենդանիները ծնվել են 1998 թվականի ամռանը: Գիտնականներն օգտագործել Էին նույն այն տեխնոլոգիաները, ինչ եւ 1996 թվականին Դոլլի ոչխարի ստեղծման ժամանակ: Նշվում Է, որ կովերը սերունդ են տվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը