Լրահոս

04.05.2010 14:14


Բնապահպանական խնդիրները գլո՞ւխ են բարձրացրել

Բնապահպանական խնդիրները գլո՞ւխ են բարձրացրել

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ  Բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետ Արամ Աղասյանը  նշել է, թե  հատուկ պահպանվող տարածքների թիվը տարեցտարի ավելանում է։

-Մենք ունենք 3 պետական արգելոց, 4  ազգային պարկ, որոնցից 2-ը վերջերս  են ընդգրկվել,  27 արգելավայր և 230 անուն բնության հուշարձաններ, որոնք պահպանվում են պետականորեն։ Ընդհանուր առմամբ բնության հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր մակերեսը  375 000 հա է՝ հանած ազգային պարկերը,-նշել է նա։

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանն էլ նշել է, որ հատուկ պահպանվող տարածքները ստեղծվում են հարուստ կենսաբազմազանություն ապահովելու համար։

Իսկ  «Հանուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանն ասել է, թե չնայած մի շարք միջոցառումների և օրինագծերի մշկամանը, որն իրագործում են ՀՀ խորհրդարանն և կառավարությունը, բնապահպանական խնդիրները չեն նվազում, և հատուկ պահպանվող տարածքներում շարունակում են անօրինություններ տեղի ունենալ, ու նաև որսագողությունն է շարունակվում։

«Էկոդար» ՀԿ-ի ղեկավար Հրայր Սավզյանը պնդել է, որ արգելոցի կողքով անցնելիս շատ հանգիստ կարելի  կրակոցներ լսել, ինչպես նաև արգելոցի տարածքում փափուշտներ հայտնաբերել։

Արամ Աղասյանն էլ պատասխանել է, թե այդ բոլոր տարածքներում 100%-ով պահպանություն իրականացնելը շատ դժվար է, բայց տեսուչներն այդ ուղղությամբ շատ ջանասիրաբար են աշխատում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը