Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ բնապահպանական ՀԿ-ների մի շարք ներկայացուցիչներ Երևանում տեղի ունեցած բնապահպանական աղետի մասին ահազանգ էին հնչեցրել։ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը, որտեղ ժամանակին 577 տոննա տարբեր թունաքիմիկատներ են թաղվել, մնացել է անվերահսկելի, իսկ վերջերս անհայտ անձը հանել է թունաքիմիկատների վրա լցված հողի 2-մետրանոց շերտը՝ ակտիվացնելով վտանգավոր, քաղցկեղածին, մուտագեն նյութերը, որոնք բնակչության համար շատ մեծ վտանգ են ներկայացնում։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այս խնդրին՝ «Հանուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանն ասել է, թե դա իրոք շատ լուրջ խնդիր է, և մենք լքված ու վերահսկողությունից դուրս մնացած այդպիս մի քանի թույների գերեզմանոցներ ունենք։
- «Հայ կանայք հանուն առաղջության և առողջ շրջակա միջվայրի» ՀԿ-ն է զբաղվում այդ հարցերով։ Դիմել էր միջազգային կառույցներն և հասավ նրան, որ անցած տարի պատկան մարմինները հետաքրքրվեցին, և կառավարությանը որոշում կայացրեց, պարսպապատեցին այդ տարածքը։ Կազմակերպությունն անընդհատ հսկում է այնտեղ տիրող իրավիճակը, բայց երկու ամիս առաջ գնացել ու տեսել են, որ տարկտորով մտել են, այդ ամբողջը քանդել են, և թույնը դուրս է եկել, բայց ոչ ոքի դա չի հետաքրքրում,-նշել է նա։
Ըստ Կարինե Դանիելյանի ՝ այստեղ համակարգի և համագործակցության խնդիր կա։
-Կա անհամաձայնություն գործառույթների առումով, ինչպես ամեն հարցում։ Անընդհատ քաշքշուկի մեջ ես լինում. մեկն ասում է՝ բնապահպանության նախարարության խնդիրն է, մյուսն ասում է՝ քաղաքապետարանինն է։ Եվ այդպես ամեն մեկը մյուսի վրա է գցում, և այս օրին ենք հասնում։ Ես միշտ ասել եմ՝ եկեք նստենք, միասին այդ հարցերը քննարկենք, բայց...,-հավելել է նա։
Իսկ Բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետ Արամ Աղասյանն էլ ասել է, թե Բնապահապանության նախարարությունում խնդրին տեղյակ են։
-Մենք թափոնների հարցերով հատուկ վարչություն ունենք, որոնք զբաղվում են այդ խնդրով։ Իրոք մտահոգություններ կան, և նախարարն անձամբ տեղյակ է ու զբաղվում է այդ հարցերով,-նշել է նա։
Ո՞վ պետք է բնապահպանական աղետի դեմն առնի

7or.am