Ալեքսանդր Ռուսեցկի. «Հիմա Կովկասում առնվազն երկու ռազմաճակատ կա»
Վրաստանի տարածաշրջանային անվտանգության հարավկովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Ռուսեցկին «Հենարան» ակումբում անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին՝ նշել է, թե հավատում է հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Նա նշել է, որ հակամարտության կարգավորման գործընթացները չեն ընթանում այն մակարդակով, որ անհրաժեշտ է։ Նրա կարծիքով՝ միջազգային կառույցները բազմաթիվ խաղաղապահ գործընթացներ են ձախողել։
Այդուհանդերձ, Ալ. Ռուսեցկին նշել է նաև, որ հակամարտության վերսկսման սպառնալիք է զգում.
-Եթե օգոստոսյան իրադարձություններից հետո Կովկասում մեկ ռազմական ճակատ կար՝ Ղարաբաղում, ապա հիմա առնվազն երկուսն են՝ հայ-ադրբեջանական և ռուս-վրացական։ Դրանք տեսանելի ռազմաճակատներ են, սակայն կան նաև ոչ տեսանելիները։ Դրանք աշխարհաքաղաքական գործոնների ռազմաճակատներն են,-նշել է նա։
Նա ճիշտ չի համարում նաև այն հանգամանքը, որ հակամարտության կարգավորման գործընթացին չեն մասնակցում Լեռնային Ղարաբաղի բնակչությունն ու բնակչության կողմից ստեղծված կառույցները։ Դա վերաբերում է նաև ադրբեջանցի փախստականներին. «Կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է որոշեն լեռնային ղարաբաղցիները»։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդի դեր ստանձնելու Իրանի առաջարկին, նա նշել է, որ Իրանի նախաձեռնությունն այդ հարցում նորություն չեն, սակայն դրանք չափազանցված և անհամաչափ են։

7or.am