Աշխարհ

10.10.2019 18:53


Հայկական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

Հայկական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:20, ք. Մոգադիշոյի օդանավակայանում տեղի է ունեցել պատահար՝ «Մարս Ավիա» ՓԲԸ կողմից շահագործվող An-74 EK 74008 օդանավը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի:

Այս մասին հայտնում են Քաղաքացիական ավիացիայից:

«Միջադեպի հետևանքով օդանավը վնասվել է և ենթակա է վերականգնման: Օդանավում գտնվել է միայն անձնակազմը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել»,-նշում են կոմիտեից:

Այս խորագրի վերջին նյութերը