Լրահոս

04.05.2010 15:13


ԱՊՀ երկրների ղեկավարները ուղերձով դիմել են Համագործակցության անդամ երկրների ժողովուրդներին

ԱՊՀ երկրների ղեկավարները 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակի առթիվ ուղերձով դիմել են Համագործակցության անդամ երկրների ժողովուրդներին և միջազգային հանրությանը։ «ԱՊՀ անդամ երկրների ժողովուրդները մայիսի 10-ին նշում են Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 65-ամյակը։ Իր դաժանությամբ և լարվածությամբ աննախադեպ այդ պատերազմում Խորհրդային Միության բազմազգ ժողովուրդը պահպանեց ազատությունն ու Հայրենիքի անկախությունը՝ բազմաթիվ երկրներին ազատելով ֆաշիզմի ստրկությունից»,-մասնավորապես ասված է ԱՊՀ Գործադիր կոմիտեի կայքում տեղադրված հայտարարության մեջ։

 

Այս խորագրի վերջին նյութերը