Լրահոս

04.05.2010 15:13


Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության բացման արարողությանը

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստան կատարած այցի ընթացքում Շանսի նահանգի Դաթուն քաղաքում մայիսի 3-ին ներկա է գտնվել հայ-չինական տնտեսական համագործակցության ամենախոշոր նախագծերից մեկի' քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության բացման հանդիսավոր արարողությանը:

«Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է «Շանսիի սինթետիկ կաուչուկների խմբային բաժնետիրական ընկերության» (ՉԺՀ) եւ «Նաիրիտ□ ՓԲԸ  (ՀՀ) միջեւ 2003թ. կնքված պայմանագրի հիման վրա: «Շանսի-Նաիրիտ»-ում հայկական կողմի բաժնեմասը կազմում է 40 %:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաեւ Շանսիի նահանգապետ Վան Ցզյունին: Քննարկվել են այս նահանգի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը