Լրահոս

04.05.2010 15:49


Ալ. Ռուսեցկի. «Գոյություն չունեն հայ–թուրքական հարաբերություններ` առանց հայ–ադրբեջանական հարաբերությունների»

Ալ. Ռուսեցկի. «Գոյություն չունեն հայ–թուրքական հարաբերություններ` առանց հայ–ադրբեջանական հարաբերությունների»

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին անդրադառնալով' Վրաստանի տարածաշրջանային անվտանգության հարավկովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Ռուսեցկին նշել է, թե շատ կարևոր է, որ տարածաշրջանի բոլոր հարևաններն ընդհանուր ուժերով որոշեն տարածաշրջանային քաղաքականությունը։

-Առանձին-առանձին մենք որևէ  հեռանկար չենք ունենա, մենք կունենանք հակամարտություններ, չենք կարողանա զարգացնել տնտեսությունը, կունենանք մշտական միգրացիա և այլն։ Ընդհանուր տարածաշրջանային մոտեցումների մշակումը  շատ կարևոր է բոլորիս համար,-նշել է նա։

Նրա կարծիքով՝ գործընթացի մի մասը՝ վավերացումը, կասեցված է, և գործընթացի սառեցումն ակնհայտ է։ Տեսակետներ կան, որոնց համաձայն այդ գործընթացի արդյունավետությունը կարող է մեծանալ և նվազել։

-Ես այս առումով վատատես չեմ։ Ե՛վ արձանագրությունները, և՛ ԱՄՆ վարչակազմի կողմից այս գործընթացի աջակցությունը դրական տարրերից են։ Իհարկե, այդ ամենը կարող էինք ավելի լավ ստեղծել, ավելի լավ զարգացնել, ավելի արդյունավետ և, ամենակարևորը, որ գոյություն ունենան տարածաշրջանային կառույցներ, որտեղ կքաննարկվեն նման գործընթացները, քանի որ նման վեճերում և հակամարտություններում բոլորս կապված ենք։ Գոյություն չունեն հայ-թուրքական հարաբերություններ՝ առանց հայ-ադրբեջանական հարաբերությունների։ Իրավիճակը դա է ապացուցում,-ընդգծել է Ալ. Ռուսեցկին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը