Թբիլիսիից Երևան եկող ուղևորատար գնացքի վրա քարեր են նետել։ Ինչպես տեղեկացնում է «Online Georgia»-ն, միջադեպը տեղի է ունեցել Վրաստանի տարածքում՝ Մառնեուլի-Շուլավերի հատվածում։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ 20-25 տարեկան 4 հոգի վագոնի վրա քարեր են նետել, ինչի հետևանքով ջարդվել է վագոնի 2 պատուհան։ Ուղևորներից ոչ ոք չի վնասվել։
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում դեպքի մասին տեղյակ չէին և որևէ տեղեկություն չեն հաղորդել։
Երևան–Թբիլիսի գնացքի վրա քարեր են նետել