Կայացել է «Ժողովրդահայրենասիրական ուժերի շարժման» անդրանիկ հավաքը
Շուրջ երկուսուկես տարվա աշխատանքներից հետո, որպես անհատ քաղաքացիների նախաձեռնություն, ձևավորվել է «Ժողովրդահայրենասիրական ուժերի շարժումը»։
Այսօր «Թեքեյան» մշակութային կենտրոնում կայացել է շարժման անդրանիկ հավաքը, որի ժամանակ ելույթ են ունեցել Վարդան Խաչատրյանը, Իշխան Թովմասյանը, Մանվել Եղիազարյանը, Աշոտ Մանուչարյանը։ «Ժողովրդահայրենասիրական ուժերի շարժման» կազմակերպիչ Վարդան Խաչատրյանը նշել է, որ ելույթ ունեցողների կուսակցական պատկանելությունը և պաշտոնները միտումնավոր չեն նշվում, քանի որ դա անհատ քաղաքացիների նախաձեռնություն է։ Հավաքի ժամանակ հրապարակվել է շարժման հայտարարությունը, որտեղ մասնավորապես ասվում է, որ «Ժողովրդահայրենասիրական ուժերի շարժումը», որպես հավաքական ուժ, իր առաքելությունը տեսնում է հասարակական զարգացմանը խոչընդոտող արատավոր երևույթների դեմ պայքարի, հասարակական ներուժի համախմբմամբ երկիրը զարգացման ակունքին վերադարձնելու մեջ։
Տեղեկացվել է նաև, որ շարժումը մայիսի 8-ին Երևանում՝ Արցախի ներկայացուցչության շենքի առջև, համերաշխության ցույց է կազմակերպելու։

7or.am