Երևանում կկայանա CTS2010 միջազգային ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսը
CTS2010 ամենամյա 10-րդ Միջազգային Զբոսաշրջային Ցուցահանդեսը տեղի կունենա 2010 թվականի մայիսի 14-15-ը «Մոսկվա» կինոթատրոնում:
CTS2010-ը կազմակերպվում է Ճամփորդական Գործակալների Հայկական Միության (AATA) և Ճամփորդական Գործակալների Ամերիկյան Միության (ASTA) հայաստանյան ներկայացուցչության կողմից' ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո:
CTS2010 զբոսաշրջության ցուցահանդեսն ուղղված է տարածաշրջանային զբոսաշրջության զարգացմանը և ցուցահանդեսին մասնակցում են մեծ թվով ընկերություններ Թուրքիայից' մասնավորապես Վան նահանգից, Վրաստանից, ինչպես նաև Թունիսից:
Ցուցահանդեսը հետապնդում է հետևյալ կարևորագույն նպատակները'
1. խթանել ներգնա և տարածաշրջանային զբոսաշրջությունը' ցուցահանդեսի շրջանակներում օտարերկրյա տուր-օպերատորների համար ճանաչողական շրջայց կազմակերպելու միջոցով (Վրաստան, Թուրքիա);
2.զարգացնել և ամրապնդել հարաբերությունները Հայաստանի, Թուրքիայի և Վրաստանի զբոսաշրջության ոլորտի ընկերությունների և հասարակական կազմակերպությունների միջև, ստեղծելով բարենպաստ պայմաններ տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթների համատեղ մշակման, գովազդման և վաճառքի համար;
3.խթանել ներքին (մարզային) զբոսաշրջությունը;
4. տեղեկացնել հասարակությանը, պոտենցիալ հաճախորդներին, մասնագետներին, պաշտոնյաներին և մյուս շահագրգիռ կողմերին զբոսաշրջության ոլորտի զարգացման միտումների մասին և ստեղծել ֆորում զբոսաշրջության ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի համար;
5. Հայաստանի բնակչությանը ընձեռնել հնարավորություն արձակուրդները մատչելի և որակյալ պլանավորելու համար: