Կարծիք

14.10.2019 15:30


Հարգելի Սերժ Թանկյա՛ն, մենք միասին կլուծենք ժողովրդի վարչապետին Ձեր տրված խոստման իրականացման հարցը (տեսանյութ)

Հարգելի Սերժ Թանկյա՛ն, մենք միասին կլուծենք ժողովրդի վարչապետին Ձեր տրված խոստման իրականացման հարցը (տեսանյութ)

Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան,

Քանի որ Ձեր ասած երկու օրն էլ անցավ, և Դուք այդպես էլ չիրականացրիք ժողովրդի վարչապետին տրված խոստումը՝ բնակարան գնել Հայաստանում՝ պատճառաբանելով, թե փնտրում եք և չեք գտնում, ապա մենք որոշել ենք Ձեզ այս հարցում աջակցություն ցուցաբերել:

Առաջիկա օրերին հատուկ Ձեզ օգնելու համար ֆեյսբուքյան էջ կստեղծվի, որտեղ անշարժ գույքի գործակալներն ու անհատ վաճառողները Ձեզ կներկայացնեն իրենց առաջարկները, Դուք էլ ստիպված չեք լինի դռնեդուռ ընկնել ու բնակարան գտնել:

Անհոգ եղեք, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ և կենտրոնացված տարբերակով մենք միասին կլուծենք ժողովրդի վարչապետին Ձեր տրված խոստման իրականացման հարցը:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը