Քաղաքական

14.10.2019 17:12


Աննախադեպ է այն, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր գտնվում է անազատության մեջ. Կարինե Աճեմյան (տեսանյութ)

Աննախադեպ է այն, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր գտնվում է անազատության մեջ. Կարինե Աճեմյան (տեսանյութ)

«Ով լսել է Վիտալի Բալասանյանի ամբողջ հարցազրույցը, պիտի հասկանա, որ դա խելացի ռազմական գործչի հարցազրույց էր և ես էլ եմ ասում, բա՞ ահաբեկչին ի՞նչ պետք է անենք, պետք է ազատենք, ասենք՝ գնա ի՞նչ ուզում ես արա»,- հոկտեմբերի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը:

ՀՀԿ անդամը խոսեց նաև Երկրորդ նախագահի գործից՝ նշելով, որ այդ դատավարությունն ուղղակի կլոունադա է:

***

«Իմ ականջից չվրիպեց մի շատ վտանգավոր և տգեղ փաստ, Նիկոլ Փաշինյանը, իր երկրի նախագահներից մեկին պահելով կալանքի տակ, մյուսին տարիներ շարունակ ամենավերջին բառերով վիրավորելով, իր թշնամի երկրի նախագահին դիմում է անուն-հայրանունով՝ Իլհամ Հեյդարովիչ, որը հարգանքի նշան է: Այս մարդը ներսում ամեն ինչ ավերում է, քանդում է, վարկաբեկում է հերոսներին, իր նախկին ղեկավարներին, բայց հաճոյանում է բոլորին անխտիր, որի իրավունքը չունի: ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն այն ֆորմատն է, որը Նիկոլ Փաշինյանն ամենախիստ ձևով քննադատել է: Քո երկրի նախագահներին տարիներ շարունակ վերջին բառերով վիրավորում ես, իսկ նրանց հաճոյանում ես»,- հոկտեմբերի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը