Լրահոս

15.10.2019 14:45


Ինչո՞ւ Արցախում կայացած համաժողովին Հայաստանի իշխանությունը ներկա չէր (տեսանյութ)

Ինչո՞ւ Արցախում կայացած համաժողովին Հայաստանի իշխանությունը ներկա չէր (տեսանյութ)

«Հայաստանից «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովին ներկայացվածության գրեթե չկար: Շատ հրավիրյալներ չէին եկել, ներկա էր արտգործնախարարը: ԱԺ նախագահին և խմբակցություններին ևս հրավերներ ուղարկվել էր, սակայն, որքան հասկացել ենք, տեխնիկական պատճառով նամակը ուշ են ստացել: Բայց ամեն դեպքում, կարծում եմ, որ դա համաժողովի թերություններից մեկն էր, որ ՀՀ Ազգային ժողովից ներկայացվածություն չկար: Հրավիրվել էր Երևանի քաղաքապետը, բայց էլի չէին ներկայացել: Այդ ամենը մի քիչ անհասկանալի էր: Չեմ ուզում հատուկ վերագրել քաղաքական նկատառումներին, բայց բացթողումը իրենց կողմից ևս ինչ-որ բան է ասում»,- հոկտեմբերի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը