Լրահոս

15.10.2019 16:10


Շիրակի մարզում հրդեհ է բռնկվել Ford մակնիշի ավտոմեքենայում (տեսանյութ)

Շիրակի մարզում հրդեհ է բռնկվել Ford մակնիշի ավտոմեքենայում (տեսանյութ)

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:58-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում ավտոմեքենա է այրվում:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 30-ամյա Յուրա Ա.-ի վարած Ford մակնիշի 35 ZD 546 համարանիշի քարշակում: Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեությունների, տուժածներ չկան, իսկ ավտոմեքենայի դիմային հատվածն ամբողջությամբ այրվել է:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը