Աշխարհ

15.10.2019 20:04


Սուպերմոդել Բելլա Հադիդը ճանաչվել Է աշխարհի ամենագեղեցիկ կինը

Սուպերմոդել Բելլա Հադիդը ճանաչվել Է աշխարհի ամենագեղեցիկ կինը

Պլաստիկ վիրաբույժ Ջուլիան դե Սիլվան հետազոտություն Է անցկացրել, որը ցույց Է տվել, որ ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդի դեմքն առավելագույնս մոտ Է «ոսկե հատվածին»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Sun-ը:

Նա «ոսկե հատված» բանաձեւով հաշվարկել Է մի քանի հայտնիների դեմքերի համամասնությունները՝ չափելով նրանց շրթունքների, քթի, կզակի, ճակատի եւ ծնոտի դասավորությունը:

Պարզվել Է, որ Հադիդը իդեալական հարաբերակցությանը մոտ Է 94,35 տոկոսով, ուստի վիրաբույժը նրան համարել Է աշխարհի ամենագեղեցիկ կինը:

«Բելլան բացաարձակ հաղթողն Էր, երբ դեմքի բոլոր բաղադրիչները չափվեցին ֆիզիկական կատարելության առումով,-հայտարարել Է բժիշկը,-Նա ուներ կզակի ամենաբարձր ընդհանուր ցուցանիշը՝ 99,7 տոկոս: Իդեալական ձեւին չի բավականացրել ընդամենը 0,3 տոկոս»:

Երկրորդ տեղն զբաղեցրել Է երգչուհի Բեյոնսեն (92,44 տոկոս), իսկ երրորդում՝ դերասանուհի Էմբեր Հերդը (91,85 տոկոս), որն, ինչպես պարզվել Է, ունի ամենակատարյալ քիթը:

Տասնյակում տեղ են գտել նաեւ Արիանա Գրանդեն, Թեյլոր Սվիֆթը, Քեյթ Մոսը, Սքառլեթ Յոհանսոնը, Նատալի Փորթմանը, Քեթի Փերրին եւ Քառա Դելեւինը:

Այս խորագրի վերջին նյութերը