Կարծիք

15.10.2019 22:23


Մի՛ աղավաղեք մեր սերունդների ապագան

Մի՛ աղավաղեք մեր սերունդների ապագան

Կրթական համակարգը գնում է լճացման, ու դրա վառ ապացույցը՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի նշանակումն էր, ինչպես նաև՝ նրա անգործությունը կամ գործողությունը, որը բացառապես կապ չունի կրթական բարեփոխումների հետ:

Ավելի աբսուրդային որոշում չէր կարող կայացնել նախարարությունը, քան բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չլինելը:

Նախ նշեմ, որ, ուսումնառելով 6 տարի ԵՊՀ-ում, լինելով շրջանավարտ, արդյունավետ եմ համարում վերոնշյալ 3 առարկաների դասավանդումը, քանի որ մինչ բուհ ընդունվելը, դպրոցների մեծամասնությունում, մեր մեջ ասած, այդքան էլ ուշադրություն չեն դարձնում այս առարկաներին՝ խթանելով կրկնուսուցումները: Հատկապես մեր բուհում պատշաճ մակարդակի վրա է դրված թվարկված առարկաների ուսուցումը:

Հիշեցնեմ, որ ըստ ԳԹԿ-ի տվյալների ՝ սույն թվականի դիմորդների գրեթե 20 տոկոսը հայոց լեզվի և գրականության քննությունից անբավարար է ստացել:

Փոխանակ ավելացնենք հավելյալ դասաժամեր այս առարկաներից, որ գրագետ ու հայեցի դաստիարակված սերունդ ունենանք, ուզում եք հանել, որ մոռանան նույնիսկ իրենց պատմությունը ու մայր լեզուն:

Եվ ինչպես կասեր Հովհաննես Թումանյանը՝ Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:

Դեմ եմ հակահայական գործողություններին ու հայի տեսակի վերացմանը:

Սիրանուշ Սերոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը