Աշխարհ

16.10.2019 00:54


Ֆինլանդիան խոշոր հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականին (տեսանյութ)

Ֆինլանդիան խոշոր հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականին (տեսանյութ)

ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում հյուրընկավել էր Ֆինլանդիայի ընտրանուն։

Հայաստանի հավաքականը պարտվեց 0-3 հաշվով։ Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց Ֆրեդրիկ Յենսենը։ Երկրորդ կեսում դուբլ ձևակերպեց ֆինների առաջատար Տեեմու Պուկին՝ գրավելով Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասը 61-րդ և 88-րդ րոպեներին։

Մեր ընտրանին մնում է վաստակած 10 միավորով։ Ֆինլանդիան այս հաղթանակից հետո 15 միավոր է վաստակում և ամրապնդում է իր տեղը J խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը