Նիկոլ Փաշինյանն ամեն գնով ուզում է «բուդկայի» պես սեփականաշնորհել դատական իշխանությունը։ Նրա թիրախում այժմ Սահմանադրական դատարանն է, որի նախագահ Հրայր Թովմասյանն ու դատավորների մեծ մասը շարժվում են ոչ թե հեղափոխության առաջնորդի ապօրինի կամքով, այլ Սահմանադրությամբ և օրենքներով։
ԱԺ–ում դակված Թովմասյանին վերաբերող փաստաթուղթը ՍԴ–ն մերժեց։ Հիմա Նիկոլն անցել է մյուս սցենարին։ Դիմում է քստմնելի քայլերի։ Նա ՍԴ նախագահի սանիկների դեմ քրեական հարձակումներից հետո անցել է նրա ընտանիքի անդամներին՝ Թովմասյանի 75–ամյա հորն ու նրա երկու աղջիկներին։ Նրանց կանչել են ԱԱԾ։
Պարզ է, որ սա հոգեբանական գրոհ էԹովմասյանի դեմ։ Բերիական այս մեթոդների կիրառմամբ Նիկոլը փորձում է հասնել իր ուզածին։
Եվ ինչպես բերիական ժամանակներում էր լինում՝ կա սարքովի մատնագիր գրողը (թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչ, նախկին իշխանությունների ավարտված հաճախորդ, հեղափոխության դեմ մինչև վերջին րոպեն կռիվ տված ու հետո թունդ հեղափոխական դարձած Արման Բաբաջանյան), «վոժդի» հրահանգ կատարողը և գործիքը՝ ՀՔԾ (բառիս բուն իմաստով Սասուն Խաչատրյան)։ Սրանք` իրենց շեֆի հետ միասին, Բերիայի հոգեզավակներն են։
Շեֆն ուզում է արմենբաշի դառնալ, ու այդ ճանապարհին իրեն խանգարում են բոլոր նրանք, ովքեր չեն վնգստում իր դռան առաջ ու Աննա Դանիբեկյան չեն դառնում։
ՍԴ–ն Նիկոլին պետք է ամբողջատիրական իշխանություն ձևավորելու, Արցախի հարցում հնարավոր զարգացումներից իրեն ապահովագրելու և շեյխական սահմանադրական փոփոխությունների գնալու համար։ Նաև՝ սեփական կապիտալի կուտակման ընթացքը սահուն ապահովելու համար։
Սա ակնհայտորեն ցնցումային տարբերակ է։ Նիկոլն ուզում է սահակաշվիլիություն անել, բայց դրա համար չունի ո՛չ փող, ո՛չ ծրագիր։
Նիկոլը հակառուսական ու պրոթուրքական նախագիծ է աշխատացնում, և այդ նախագծին խոչընդոտում է ՍԴ–ն։ Իսկ թե ով է վճարելու այս ամենի դիմաց, իրեն բացարձակապես չի հետաքրքրում։
«Ժողովրդի» վարչապետին պետք են մեծ ցնցումներ, ընդհուպ մինչև պատերազմ, քանզի այլ տարբերակով նա չի տեսնում, թե ինչպես պետք է իր իշխանությունը պահի ու կոռուպցիան համակարգի։ Դժվար չէ կռահել, թե սրա վերջն ինչ է լինելու։
Բերիայի հոգեզավակները
Նիկոլ Փաշինյանն ամեն գնով ուզում է «բուդկայի» պես սեփականաշնորհել դատական իշխանությունը։ Նրա թիրախում այժմ Սահմանադրական դատարանն է, որի նախագահ Հրայր Թովմասյանն ու դատավորների մեծ մասը շարժվում են ոչ թե հեղափոխության առաջնորդի ապօրինի կամքով, այլ Սահմանադրությամբ և օրենքներով։
ԱԺ–ում դակված Թովմասյանին վերաբերող փաստաթուղթը ՍԴ–ն մերժեց։ Հիմա Նիկոլն անցել է մյուս սցենարին։ Դիմում է քստմնելի քայլերի։ Նա ՍԴ նախագահի սանիկների դեմ քրեական հարձակումներից հետո անցել է նրա ընտանիքի անդամներին՝ Թովմասյանի 75–ամյա հորն ու նրա երկու աղջիկներին։ Նրանց կանչել են ԱԱԾ։
Պարզ է, որ սա հոգեբանական գրոհ է Թովմասյանի դեմ։ Բերիական այս մեթոդների կիրառմամբ Նիկոլը փորձում է հասնել իր ուզածին։
Եվ ինչպես բերիական ժամանակներում էր լինում՝ կա սարքովի մատնագիր գրողը (թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչ, նախկին իշխանությունների ավարտված հաճախորդ, հեղափոխության դեմ մինչև վերջին րոպեն կռիվ տված ու հետո թունդ հեղափոխական դարձած Արման Բաբաջանյան), «վոժդի» հրահանգ կատարողը և գործիքը՝ ՀՔԾ (բառիս բուն իմաստով Սասուն Խաչատրյան)։ Սրանք` իրենց շեֆի հետ միասին, Բերիայի հոգեզավակներն են։
Շեֆն ուզում է արմենբաշի դառնալ, ու այդ ճանապարհին իրեն խանգարում են բոլոր նրանք, ովքեր չեն վնգստում իր դռան առաջ ու Աննա Դանիբեկյան չեն դառնում։
ՍԴ–ն Նիկոլին պետք է ամբողջատիրական իշխանություն ձևավորելու, Արցախի հարցում հնարավոր զարգացումներից իրեն ապահովագրելու և շեյխական սահմանադրական փոփոխությունների գնալու համար։ Նաև՝ սեփական կապիտալի կուտակման ընթացքը սահուն ապահովելու համար։
Սա ակնհայտորեն ցնցումային տարբերակ է։ Նիկոլն ուզում է սահակաշվիլիություն անել, բայց դրա համար չունի ո՛չ փող, ո՛չ ծրագիր։
Նիկոլը հակառուսական ու պրոթուրքական նախագիծ է աշխատացնում, և այդ նախագծին խոչընդոտում է ՍԴ–ն։ Իսկ թե ով է վճարելու այս ամենի դիմաց, իրեն բացարձակապես չի հետաքրքրում։
«Ժողովրդի» վարչապետին պետք են մեծ ցնցումներ, ընդհուպ մինչև պատերազմ, քանզի այլ տարբերակով նա չի տեսնում, թե ինչպես պետք է իր իշխանությունը պահի ու կոռուպցիան համակարգի։ Դժվար չէ կռահել, թե սրա վերջն ինչ է լինելու։
Պետրոս Ալեքսանյան