Լրահոս

06.05.2010 10:37


Ճանապարհի փլուզում, քարաթափում և սողանք

Մայիսի 5-ին, ժամը 10.28-ին Սյունիքի մարզի Գեղանուշի գյուղապետից ահազանգ է ստացվել, որ  հորդառատ անձրեւների հետեւանքով փլուզվել է գյուղից դեպի խոտհարք տանող ճանապարհի մոտ 28-30 մ երկարությամբ հատվածը:

Դեպքի վայր են մեկնել Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ մարզպետարանի աշխատակիցները:

Նույն օրը, ժամը 17.55-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 4-ին, ժամը 12.00-ի սահմաններում Ալավերդու կայարանի տարածքում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով վտանգվել են էլեկտրական եւ կապի հենասյուները:

Իսկ □Հարավկովկասյան երկաթուղի□ ՓԲԸ-ի Վանաձորի գծակայարանային միավորման տնօրենից ստացված տեղեկության համաձայն' մայիսի 5-ին Շահալի-Փամբակ վազորդի 2641-րդ կմ-ում տեղի է ունեցել սողանք, ինչի հետեւանքով շրջվել է բարձրավոլտ լարման մեկ էլեկտրասյուն:  

Երկաթգծի վթարավերականգնողական խմբի կողմից կատարված աշխատանքների արդյունքում գնացքների անխափան երթեւեկությունը վերականգնվել է:        

Այս խորագրի վերջին նյութերը