Լրահոս

06.05.2010 10:51


Ֆրանսիական հանդեսի հերթական համարը նվիրված է ԼՂՀ-ին

Հայկական Ընդհանուր Բարեգործական Միության /AGBU/ Նուբար գրադարանի նախաձեռնությամբ Ֆրանսիայում լույս է տեսել ֆրանսալեզու «Ժամանակակից հարցերի հայկական հանդես»-ի 11-րդ համարը: Այն ամբողջությամբ նվիրված է Լեռնային Ղարաբաղին, նրա առջև ծառացած խնդիրներին, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը:

Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության տեղեկատվության համաձայն, հանդեսում տեղ են գտել հարցազրույցներ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի, հարավկովկասյան տարածաշրջանում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի, Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի երկրների հետ խորհրդարանական համագործակցության հաձնաժողովի անդամ  Եվգենի Կիրիլովի հետ:

Ապրիլյան այս համարում ուշագրավ հոդվածներ են հեղինակել հանդեսի գլխավոր խմբագիր, Աշխարհաքաղաքականության ֆրանսիական ինստիտուտի դասախոս Ռեյմոնդ Կևորկյանը, իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Ժերար Գերգերյանը և Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

Այս խորագրի վերջին նյութերը